Ռուսաստանը կոշտ է արձագանքելու ֆաշիզմի արդարացման փորձերին
Օրերս Հանրային հեռուստաընկերությունում տեղի ունեցած խայտառակ հարցազրույցը, երբ Պետրոս Ղազարյանը հյուր էր հրավիրել փաշինյանական վարչախմբի գլխավոր քարոզիչներից մեկին՝ Արծրուն Հովհաննիսյանին, լրջորեն մտահոգել է ռուսաստանյան քաղաքական և իրավապահ մարմիններին։ Հովհաննիսյանը փաստացի իր հարցազրույցով ափսոսանք էր հայտնում, որ Մեծ հայրենականում հաղթել է ոչ թե հիտլերյան Գերմանիան, այլ Խորհրդային Միությունը։
Մեր տեղեկություններով, Ռուսաստանում ընդհուպ քննարկում են քրեական գործ հարուցելու թեման. ֆաշիզմի արդարացման ցանկացած դեպք, նույնիսկ ոչ Ռուսաստանի տարածքում, ընկալվում է որպես տեռորիզմի խրախուսում, ֆաշիզմի արդարացում, և ռուսական իրավապահ համակարգը համարում է, որ դա որոշակի վտանգ է ներկայացնում հենց Ռուսաստանի համար, ուստի և չի բացառվում, որ բավականին կոշտ արձագանք լինի ռուսական կողմից, առավել ևս ռուսական իշխանությունները հարցազրույցն ընկալել են որպես ԵԱՏՄ դաշնակցի կողմից իրենց դեմ ուղղված քայլ։ Հատկապես, որ այդ հարցազրույցը հեռարձակվել է ոչ թե սովորական ինչ-որ լրատվամիջոցով, այլ պետական թիվ մեկ հեռուստատեսությամբ, և դա, բնականաբար, պետական քաղաքականության դրսևորում էր։
Ամենայն հավանականությամբ, առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին կհրավիրեն ԱԳՆ՝ բողոքի նոտա հանձնելու նպատակով, չի բացառվում նաև, որ Ռուսաստանը, Արծրուն Հովհաննիսյանին, Պետրոս Ղազարյանին կամ էլ որոշ այլ անձանց ընդհանրապես հայտարարի պերսոնա նոն-գրատա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Սաթինե Սարգսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան