Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Քաղաքականություն

Հայրս պապիկ դարձավ առանց թոռնուհուն տեսնելու, բայց մենք հույս ունենք, որ ապագայում ամեն ինչ կփոխվի․ Ռուբեն Վարդանյանի որդին GB News-ի հետ խոսել է Ադրբեջանի կողմից քրիստոնյաների նկատմամբ վերաբերմունքից

Հարևան Ադրբեջանում կալանավորված հայ քրիստոնյա բարերարի որդին հայտարարել է, որ «մեզնից ոչ ոք ապահով չէ»՝ նշելով, որ իր հայրը «էթնիկ զտման» զոհ է։

Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ Ռուբեն Վարդանյանին, առաջադրել են 42 մեղադրանք: Նրա որդու՝ Դավիթի, բնութագրմամբ դա «կեղծ դատավարություն» է՝ «դատավարականմի շարք խախտումներով»։ 

Ռուբենը միջազգային ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ հիմնել էր «Ավրորա» մարդասիրական մրցանակը։ Ռուբենի որդի Դավիթը GB News-ին պատմել է, որ իր հայրն այսօր ապօրինի կալանքի տակ է Ադրբեջանում։

Դավիթը քննադատում է միջազգային լրատվամիջոցներին իր հոր պես դեպքերի վրա «աչք փակելու» համար։ 

Նա ասում է․ «Մենք նրա կալանավորման մասին իմացանք սոցցանցերից՝ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, ինչը շատ նպատակային քայլ էր Ադրբեջանի կառավարության կողմից՝ յուրաքանչյուր հայ քրիստոնյային ցույց տալով, որ մեզնից ոչ ոք ապահով չէ»։

GB News-ն անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ապօրինի ձերբակալությանը նշում է․ «Ռուբենը ձերբակալվել է Հայաստանի Լեռնային Ղարաբաղի անկլավում, որտեղից 120,000 մարդ վտարվեց 2023 թվականի հարկադիր տեղահանման ժամանակ, որը Դավիթը անվանեց «էթիկական զտում», որի ընթացքում եկեղեցիներն ու այլ քրիստոնեական վայրերը ոչնչացվում են »։

«Նա հեռանում էր քաղաքացիական բնակչության արտագաղթի շրջանակներում, և նրան ձերբակալել են սահմանային անցակետում։ Այդ ժամանակից ի վեր նա կալանավորվել է որպես քաղաքական այլախոհ»,-ասել է Դավիթը։

«Հայրս մի քանի անգամ նշել է, որ չի ցանկանում բողոքել պահման պայմաններից, քանի որ դա կշեղի ուշադրությունն ամբողջ գործընթացի ապօրինի լինելուց։ Մենք շաբաթական առավելագույնը մեկ-երկու անգամ կարողանում ենք նրա հետ մեկ-երկու րոպեանոց զանգեր ունենալ, բայց ոչ՝ պարբերական։

Նախկինում նրա հետ խոսում էինք Կարմիր խաչի միջոցով։ Սակայն վերջերս հայտարարվեց, որ այդ երկրում Կարմիր խաչի գրասենյակը փակվում է։

Իմ դուստրը ծնվել է նրա կալանքի ժամանակ, ուստի մենք հույս ունենք, որ նա մոտ ապագայում կկարողանա հանդիպել նրան։ Բայց նա պապիկ դարձավ՝ չկարողանալով տեսնել իր թոռնիկին, ինչը, ակնհայտորեն, մեզ համար բավականին տխուր է, բայց մենք հույս ունենք, որ ապագայում ամեն ինչ կփոխվի»։

Փաստաբան Ջարեդ Գենսերը GB News-ին Վաշինգտոնից հայտնել է, որ Ռուբենին զրկել են Աստվածաշնչից օգտվելու հնարավորությունից։ «Սա հակասում է Ադրբեջանի ներկայացրած թեզին, թե այս հակամարտությունը կապ չունի նրանց քրիստոնյա լինելու փաստի հետ, և թե այն տարածքների ապօրինի գրավման մասին է», - ասում է նա։

Գենսերը նաև քննադատում է համաշխարհային լրատվամիջոցներին՝ նշելով, որ կենտրոնացած լինելով Գազայի և Ուկրաինայի պատերազմների վրա՝ «անտեսվում» է տարածաշրջանի քրիստոնյաների ծանր վիճակը։ Նա հավելում է. «Կովկասում տեղի ունեցած էթնիկ այս զտումը չի արժանացել համաշխարհային մեծ ուշադրության»։

Միաժամանակ նա հույս է հայտնում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը կարևորել է հայ քրիստոնյաների ազատությանն ուղղված ջանքերը, քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ, մինչդեռ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը «հետաքրքրված չէ» խաղաղությամբ։

Գենսերը հավելել է. «2023 թվականի հոկտեմբերին, երբ Թրամփը կրկին առաջադրվեց նախագահի պաշտոնում, գրառում էր հրապարակել Truth սոցիալական ցանցում, որում կոնկրետ և միանշանակ ասվում էր, որ նա դատապարտում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որպես էթնիկ զտումներ»: Նա ուղիղ համեմատություն է անցկացրել Թրամփի եւ Բայդենի նախորդ վարչակազմի միջեւ, որտեղ, նրա խոսքով, դեմոկրատը «շատ կենտրոնացած է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնության հասնելուն»: Իրավաբան-իրավապաշտպանը նկարագրել է, թե ինչպես «Ռուբենի և մյուս բանտարկյալների շահերը պաշտպանելիս իրենց առջև ծառացած խնդիրն այն էր, որ կողմերից ոչ մեկը՝ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը, չէին ցանկանում առաջնահերթություն տալ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածին կամ իրենց բանտարկյալների ազատ արձակմանը»։

Ալիևը որևէ քայլ ձեռնարկելու ոչ մի շահագրգռություն չունի, քանի որ այս ամենը նրա համար տարածաշրջանի էթնիկ զտման ուղղությամբ տասնամյակների ջանքերի արդյունք է»։