Բաքվում պահվող հայերին վերադարձնելու կամքը և կարողությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը վերածվել են մեր պետության վերջին բարոյական հենասյան․ Շաքե Իսայան
Բաքվում պահվող հայերին վերադարձնելու կամքը և կարողությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը վերածվել են մեր պետության վերջին բարոյական հենասյան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Նոր Պրոյեկտ. Տնտեսական Ալիք» նախաձեռնության անդամ Շաքե Իսայանը։
«Երեկ Սիրանուշ Սահակյանի հետ մեր զրույցից առանձնացրել եմ մի քանի կարևոր հարցադրում, որոնք մեզանից յուրաքանչյուրի խղճի և քաղաքացիական գիտակցության ուղղակի հասցեատերն են․
- Ինչպե՞ս կարող ենք արդյունավետ պայքարել մեր գերիների վերադարձի համար։
- Աշխարհասփյուռ ազդեցիկ հայերը՝ գործարարներ, արվեստագետներ, մտավորականներ, ի՞նչ իրական ներդրում կարող են ունենալ այս խնդրի լուծման գործում։
- Ի՞նչ կարող է անել յուրաքանչյուր շարքային քաղաքացի իր տեղում, իր դերում՝ բացառելով լռությունն ու անտարբերությունը։
- Ի՞նչ ռիսկեր ենք կրում, եթե Հայաստանը հրաժարվի միջազգային դատական հայցերից։
Կարո՞ղ ենք պատկերացնել մի սցենար, երբ այդ հրաժարումը հավասարազոր է գերիների մոռացման, անհետ կորածների գործերի փակման ու պատերազմական հանցագործությունների անպատժելիության հաստատմանը։
Եթե պետությունն ընտրում է լռությունը և հրաժարվում է իրավական պայքարից, ի՞նչ ուղերձ է հղում միջազգային հանրությանը և, ամենից ցավալին, սեփական քաղաքացիներին...
Գերիների հարցը պահանջում է արթուն խիղճ։
Այն չի կարող հայտնվել օրակարգում և անհետանալ՝ կախված քաղաքական զարգացումներից:
Գերիներին վերադարձնելու կամքը և կարողությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը վերածվել են մեր պետության վերջին բարոյական հենասյան։
Լռությունը շռայլություն է, որն այս պահին մենք՝ որպես հասարակություն, մեզ թույլ տալ չենք կարող: Պետությունը մեր լռությունը վերափոխում է համաձայնության, և
այդ լռության վրա կառուցվում է անպատասխանատվությունը...»,-գրել է նա։
Ավելին՝ տեսանյութում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան