Պահանջում ենք պատասխանատվության կանչել հայկական ազգային ինքնությունը վիրավորողներին. «ՀայաՔվե»
Մեր ազգը և ինքնությունը կրկին անարգանքի են ենթարկվել միջազգային հարթակում։ Իսրայելի հեռուստատեսությամբ հնչած խոսքերը ոչ միայն անթույլատրելի են, այլև բացահայտում են մի վտանգավոր միտում, որին մենք ականատես ենք տարիներ շարունակ, այն է` հայկական ներկայության համակարգված օտարում մեր պատմական տարածքներից, մեր պատմական իրավունքները ոտնահարում՝ հայկական պետության լռության պայմաններում:
Երուսաղեմի հայկական թաղամասը Սուրբ Երկրում մեր ժողովրդի 1600-ամյա ներկայության կենդանի վկայությունն է: Երբ դեռ շատ ազգեր և պետություններ գոյություն իսկ չունեին, այն մեր արժեքավոր ազգային ժառանգությունն էր և ամբողջ հայկական աշխարհի հպարտությունը, ուստի պետք է մշտապես լինի Հայաստանի կառավարության ուշադրության ներքո:
Այս իրավիճակը, սակայն, ևս մեկ անգամ վկայում է, որ մեր պետության դիվանագիտական մեխանիզմները ձախողվել են։ Արդյունքում, Սփյուռքի հայ համայնքները մենակ են մնացել իրենց պայքարում, նրանց իրավունքները շարունակաբար ոտնահարվում են: Անշուշտ, սա նաև իշխող վարչախմբի՝ Հայկական սփյուռքից հրաժարվելու հետևողական քայլերի հետևանքն է։ Կեղծ խաղաղասիրությամբ, թուրքական պահանջը բավարարելու մոլուցքով տառապող կամակատարները զրկում են մեզ դիմադրողական ուժից և աշխարհում մեր ազդեցությունից: Մեր առաջնահերթությունը պետք է լինի աշխարհասփյուռ հայության իրավունքների պաշտպանությունը, ինչը հնարավոր է միայն ուժեղ, ինքնիշխան և ազգային արժեքներով առաջնորդվող պետության միջոցով։
Հայկական ներկայության պաշտպանությունը պետք է նորից դառնա մեր արտաքին քաղաքականության անկյունաքարը: Մինչ այդ, պահանջում ենք Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններից՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու մեր ազգային արժանապատվությունը և պատասխանատվության կանչելու այն վիրավորողներին:
«ՀայաՔվե» միավորման խորհուրդ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան