Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
Քաղաքականություն

Ղարաբաղի հարցում միացումն ակախությամբ փոխելը գիտակցված քայլ էր․ Լևոն Զուրաբյան

Եկեք բոլորս ընդունենք և խոստովանենք, որ ամեն ինչի հիմքում որպես գլխավոր բոլորիս ոտքի հանող, մոբիլիզացնող առիթը եղել է Ղարաբաղի հարցը։ Հիմա շատ են շահարկումները, թե ինչու սկսվեց այն, այսօրվա իշխանություններն էլ են հիմա այն շահարկում՝ համարյա մեղադրելով մեր ազգին նրանում, որ մենք ինչու մտանք դրա մեջ, ինչու ընդհանրապես պիտի գնայինք մի ուղղությամբ, այն, ինչ իրենք անվանում են «Իրական Հայաստան»-ի կայացման ուղիները պետք է խոչընդոտեր։ Այսինքն սա ինչ-որ իմաստով համարենք պատասխան մեր այսօրվա իշխանություններին։ Այս մասին ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բանախոսության ընթացքում։

«Ղարաբաղի հարցը շատ պարզ հարց էր իրականում, մենք գիտեինք, որ կա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում, որտեղ այդ մարդիկ իրականում հալածվում են ազգային հողի վրա։ Հայերի շուրջ ստեղծվել էր մի ծանր մթնոլորտ, որն ուղղված էր նրան, որ դուրս մղեն հայերին ԼՂ-ից։ Դա սպիտակ ցեղասպանություն էր։ Ադրբեջանը բազմաթիվ քաղաքականություններ էր իրականացնում, բնակեցնում էր ադրբեջանցիներով։ Եվ հաշվի առնելով նաև այն, ինչ կատարվեց Նախիջևանում՝ այս խնդիրը պայթեց, բայց պայթեց ոչ թե որպես խժդժություն, այլ պայթեց շատ լուրջ իրավական սահմաններում, եղավ Հայաստանի Հանրապետության որոշումը, որ մենք համաձայն ենք ընդունել ԼՂ-ն մեր կազմում»,- նշել է նա։

«Այն հարցը, թե միացում էին կանչում, ինչու անկախություն դարձավ , բանն այն է, որ մենք գործում էինք Խորհրդային Միության սահմաններում և Խորհրդային Միության այսպիսի մի փաստաթուղթ էր գործում , որում գրված էր, որ Խորհրդային Միության բարձրագույն մարմիններն այնպիսի հարցեր կարող են լուծել, որոնք ներառում են, ասենք թե ինքնավար մարզերի ձևավորման կամ մարզերի կայացման կամ անգամ փոխանցման այլ պետությունների մեջ։ Միացումն ուներ շատ հստակ իրավական հիմք, դրան որպես պատասխան եղան սումգայիթյան ջարդերը։ 

Թեև մենք շարունակեցինք գնալ այդ ուղղությամբ, եղավ անսպասելին․ մենք հասկացանք, որ Խորհրդային Միության սահմաններում հնարավոր չէ հարցերի արդարացի կամ մեզ համար նպաստավոր լուծում ստանալը։ Այդ նպատակը հայտարարվեց 1989 թվականին մի հանրահավաքում։ Բայց մենք իրականում մտածում էինք, որ դա կարվի Խորհրդային Միության սահմանադրության շրջանակներում»,- հավելեց Զուրաբյանը։