Այս իշխանությունից ազատվելու համար կոալիցիա կկազմենք, բայց միասին ընտրությունների գնալու հնարավորություն չեմ տեսնում. Ռոբերտ Քոչարյան
Հարցին՝ 2026-ին, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանություն չձևավորի և ընդդիմության ուժերից որևէ մեկին էլ չհաջողվի իշխանություն ձևավորել, հնարավոր կլինի՞ կոալիցիա կազմել, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է.
«Այո, ես չեմ կարծում, որ մենք այլընտրանք ենք ունենալու, իհարկե, եթե հարցն այնպիսին է լինելու, որ այս իշխանություններից ազատվելու համար պետք է ձևավորել կոալիցիա, այո պետք է ձևավորել: Չեմ կարծում բայց, որ ընտրությունների միասին կարող ենք գնալ, նման հնարավորություն չեմ տեսնում: Գոնե գաղափարական հարաբերությունների տեսանկյունից իրար հետ լավ կոմունիկացիաներ ունեցող ուժերը կարող են կոալիցիա կազմել, միասին գնալ ընտրությունների»:
Երկրորդ նախագահը նաև անտրամաբանական համարեց այն կարծքիները, թե Նիկոլ Փաշինյանին անհնար է հեռացնել ընտրությունների մեջոցով:
«Անտրամաբանական է, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանին հնարավոր չէ ընտրությունների միջոցով հեռացնել, ի՞նչ է նա Սասունցի Դավիթն է, չի կարելի նման խոսույթ բերել: Գյումրիում դա եղավ, հնարավոր է այս մոդելը լինի ուրիշ տեղ»,- ասաց նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան