Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
Քաղաքականություն

Այս ամենից հետո դու դեռ հանդգնում ես իմփիչմենտի գործընթացում քեզ մեջտե՞ղ գցել. Արտակ Զաքարյանը՝ Էդմոն Մարուքյանին

2022թ. մարտի 14-ին Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Թե դա ինչ հատուկ հանձնարարություններ էին՝ մինչև վերջ պարզ չէ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
 
Նա, մասնավորապես, գրել է․
 
«Սակայն ակնհայտ է, որ 2022թ. ապրիլից սկսած, Էդմոնի շեֆը սկսեց խոսել Արցախի կարգավիճակը իջեցնելու մասին: Էդմոնը շարունակում էր պաշտպանել իր շեֆի գիծը:
 
2022թ. հոկտեմբերի 6-ին Էդմոնի շեֆը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Էդմոնը շարունակում էր պաշտպանել շեֆի գիծը:
2022թ. դեկտեմբերի 12-ին Արցախը հայտնվեց բլոկադայի մեջ՝ Էդմոնի շեֆի հերթական դավաճանության հետևանքով: Հատուկ հանձնարարությունով Էդմոնը՝ լուռ էր:
 
2023թ.սեպտեմբերին, Նիկոլի դավադրությունների արդյունքում Արցախը ենթարկվեց ռազմական ագրեսիայի, էթնիկ զտումների, և ցեղասպանության վտանգի ներքո՝ բռնի տեղահանության: Էդմոնը շարունակում էր հաշտ ու համերաշխ լինել իր շեֆի հետ:
Այս ամենից միայն վեց ամիս անց, նա մի այսպիսի դիմում գրեց ու մեկ գիշերում հրաշքով դարձավ «ընդդիմադիր»:
Հատված Էդմոնի 2024թ. մարտի 4-ի գրառումից. «Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»:
 
Սպանում է «վերջին շրջանում» ձևակերպումը: Այսինքն մինչ այդ, երբ Արցախը քայլ առ քայլ հանձնվում էր Ադրբեջանին, հետո ենթարկվում տոտալ բլոկադայի ու սովի մատնվում, հետո կրկին պատերազմի հասցվում, հետո բռնի տեղահանվում՝ այդ նույն ընթացքում Էդմոնն իր շեֆի հետ միասին, մեծ նվիրումով իրականացնում էր իր առաքելությունը: Երբ Արցախի հարցերը լրիվ լուծեցին պրծան, Էդմոնի «որոշեց», որ «անհնարին է դարձել իր հետագա ներգրավվածությունը...» ու մեկ գիշերում վերածվեց «թունդ ընդդիմադիր գործչի»:
 
Հիմա էլ նեղանում է, թե ինչու՞ իրենից իմփիչմենտի թեկնածու դուրս չի գալիս, և ինչու են իրեն «Նիկոլ -2» անվանում;
Տխուր ա, Էդմո՛ն, շատ տխուր ա, ողբերգության աստիճանի տխուր ա այն ամենը՝ ինչում դու հայտնվել ես: Ոչ մեկից նեղանալու, ու ոչ մեկին քննադատելու բարոյական ու քաղաքական իրավունք չունես, որովհետև ինքդ ես ընտրել քո ճանապարհը:
Զավեշտն այն է, որ քո ու շեֆիդ ընտրած ճանապարհի պատճառով դու չես տուժվել (չգիտեմ ինչ ես շահել), այլ տուժել են 150,000 Արցախցիներ, 5000-ից ավելի զոհվածների ընտանիքներ այլևս չգիտեն, թե ինչի համար են զոհվել իրենց հարազատները, իսկ ինձ նման հարյուր հազարավոր հայ մարդկանց տարիների աշխատանքն ու ջանքերը դրել եք թշնամու ոտքերի տակ: Եվ այս ամենից հետո, դու դեռ հանդգնում ես իմփիչմենտի գործընթացում քեզ մեջտե՞ղ գցել...
 
Հ.Գ.
«Պատիվ ունեմ» խմբակցության երեկվա հայտարարությունը միայն Էդմոն Մարուքյանի մասին չէր: Ժողովրդական ասացվածքն ասում է «կուժ քեզ ասեմ, կուլա՝ դու լսիր»»: