ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, առանձին քպականների, ինչպես նաև վարչապետի տիկնոջ վերջին շրջանի լկտիացումն ընդամենը մեկ բանի մասին է վկայում։ Գործող իշխանությունը մեծ քայլերով գնում է դեպի ավտոկրատական կառավարում, իսկ դրա համար անհրաժեշտ է մեկ բան՝ ահաբեկել և վախեցնել ժողովրդին։
2018 թվականի իշխանափոխությունից հետո գործող իշխանություններն ամեն ինչ արել են իրավապահ և դատական համակարգն իրենց տակ մտցնելու համար։ Մեծամասամբ, դա հաջողվել է, բայց որոշ դեպքերում էլ իշխանությունը բավականին լուրջ պարտություն է կրել, հատկապես դատական համակարգում, որտեղ դեռևս կան արդարամիտ դատավորներ, որոնք իշխանությանը ոչ հաճո որոշումներ են կայացնում, հրաժարվում են դատել գործող իշխանության ընդդիմախոսներին, և արդյունքում տարբեր ընդդիմադիր ակտիվիստներ բավական ագրեսիվ և կոշտ են պայքարում գործող իշխանությունների դեմ՝ որոշակի վստահություն ունենալով դատական համակարգի նկատմամբ։
Փաստացի՝ Հայաստանում ժողովրդավարությունն ապահովում են սակավաթիվ այն դատավորները, որոնք դիմադրում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այլ ոչ փաշինյանական իշխանությունը, ինչպես փորձում է ներկայացնել իշխանական քարոզչամեքենան։ Ուստի և 2026 թվականի ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիրը» նպատակ ունի ահաբեկման և վախի մթնոլորտ ստեղծել։ Դրա համար արդեն իսկ բավականին լուրջ հիմքեր են ստեղծվել։
Վերջերս նույնիսկ տարբեր քպականներ սկսել են բողոքել, որ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի ավտոկրատական կառավարում, ինչը ծանրագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ Այժմ ընդդիմադիր ակտիվիստներին անվանարկելով, անհատապես վիրավորելով, ԱԺ ամբիոնից հայհոյանքներ հնչեցնելով, ՔՊ-ն նոր բռնությունների հիմքեր է ստեղծում։ Հասկանալով, որ դատարաններում կարող է պարտվել, «Քաղաքացիական պայմանագիրը» իր ենթակա իրավապահ համակարգի, ինչպես նաև թաղային խուժանի միջոցով նույնիսկ կարող է անցնել անհատապես մարդկանց բռնությունների ենթարկելու, այդ կերպ հանրությանը վախեցնելու գործին։
Փաշինյանից նման քայլը բոլորովին էլ հեռու չէ։
Արևիկ Մեհրաբյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան