Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցից առաջ Երևանում անցկացված հակառուսական պաստառներով ակցիան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի խնդրանքով ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցից առաջ Երևանի տարբեր հատվածբերում հակառուսական գրություններով պաստառներով ակցիային: Զախարովան ակնարկել է, որ այս ամենում ամերիկյան հետք է տեսնում:
«Գիտե՞ք՝ Երևանում ԱՄՆ դեսպանատանը քանի մարդ է աշխատում... 2,000 հոգի: Հավանաբար, նրանցից ոմանք դեռ չեն հասկացել՝ պետք է զբաղվել ռուս-ամերիկյան հարաբերությւոնների խթանմամբ, և պետք չէ զբաղվել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ: Իսկ գուցե, Հայաստանում ոմանց մոտ դեռ չե՞ն վերջացել USAID-ի փոխանցված գումարները», - ասել է նա:
Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն ՀՀ-ի հետ աշխատելու մեծ և ընդգրկուն օրակարգ ունի և դա, նրա պնդմամբ, փոքրամասնության ներկայացուցիչներից շատերին դուր չի գալիս:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 20-21-ը Հայաստան աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են հանգամանալից բանակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, զրույցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նախագահ Վահանգն Խաչատուրյանի հետ։ Շփումները կանցկացվեն ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները զարգացնելու նպատակով, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Օրակարգը ներառում է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի քննարկում, եվրասիական ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակում փոխգործակցության և միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում դիրքորոշումների համաձայնեցումը:
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների շուրջ։ Նախատեսվում է 2025-2026 թվականների միջգերատեսչական խորհրդակցությունների պլանի ստորագրում։




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...