Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
Քաղաքականություն

Չպատրաստվել նախորդ ընտրություններին․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

Ընտրություններին գնալիս կարող ենք թույլ տալ ճակատագրական սխալ՝ կրկնելով գեներալներին բնորոշ հայտնի սխալն ու պատրաստվել «նախորդ մարտին»։
 
Նրանք
 
Իշխանությունը եկավ «Նոր Հայաստան» գաղափարով, ստացավ  պատմական ողբերգություն, իսկ առաջիկա ընտրություններին գնալու է «Իրական Հայաստան» -ի գաղափարով, որի տոտալ քարոզարշավն է տանում հիմա։ Իրականում իշխանությունը ոչ մի բան չունի առաջարկելու հասարակությանը։

«Իրական Հայաստանը» շատ կոնկրետ գաղափար է. դա Երևանի ագլոմերացիան է։ Դատարկվող մարզեր, կես միլիոնի չափ ներքին գաղթյալներ Երևանի մերձակայքերում։ Այս իշխանությունն ակնկալում է Ալիևի և Էրդողանի ուղիղ աջակցությունը վերընտրվելու հարցում. գինն այս նախագիծն է։
 
Մեր անելիքը
 
Հաղթելու և Հայաստանում իրավիճակ փոխելու պայմանն այն է, որ   մյուս ուժերը Հայաստանին և հայ հասարակությանն ուրիշ առաջարկելու բան ունենան։ Կոնկրետ, հստակ ասելիք։ Առանց սեթևեթանքների։
Նախկին նախագահները կամ այլ հարգարժան դեմքեր խոսում են  նախկինում իրենց կառավարման ժամանակահատվածների առավելություններից, բերում են բանակցային տարբեր փաթեթների, նախագծերի օրինակներ և այլն։ Այդ ամենում իհարկե ճշմարտության մեծ տոկոս կա, բայց այսօր հայ հասարակությանը դրանով ոչինչ չի առաջարկվում։

Իհարկե, 1991-1998 թվականներըհամեմատության եզր չունեն այսօրվա հետ, իհարկե Քի-Վեսթը պատմական փաստաթուղթ էր, իհարկե Մադրիդյան սկզբունքները խոշոր ձեռքբերում էին, իհարկե Կազանը խաղաղ լուծման հնարավորություն էր, փառք ու պատիվ դրանք կերտողներին, բայց դրանք չեն ստորագրվել, չեն կիրառվել, և արդեն պատմություն են, ու այսօրվա ելակետից գրեթե ոչինչ չեն կարող տալ հայ ժողովրդին։
Ժողովուրդը ելքեր է ուզում այսօրվա´ վիճակից։

Շեշտը դնել մինչև 2018 ձեռքբերումների վրա, նշանակում է՝ պատրաստվել նախորդ ընտրություններին։
 
Քվեարկելու է այսօրվա հասարակությունը
 
Փոփոխություններ ուզող հասարակության 70 տոկոսն ուզում է լսել նոր առաջարկ՝ իր առաջիկա կյանքի, իր ընտանիքի մասին, ներառյալ՝ հարցեր անվտանգության, տնտեսության, սոցիալական երաշխիքների, ոլորտային ռեֆորմների շուրջ՝ այն ամենի, ինչը մարդու վաղվա կյանքի համար կարևոր է։ Էլ չասած, որ քվեարկելու իրավունք ունեցող սերունդ կա, որն ընդհանարպես տեղյակ չէ և չի էլ ուզում տեղյակ լինել, թե ղարաբաղյան բանակցություններից որը ինչ էր, և ինչ եղավ։

Հաղթելու է այն ուժը, որը հանդես կգա ու կկոնսոլիդացնի Հայաստանը առաջ գնալու համար։ Ընտրողը դարձել է շատ պրագմատիկ, տեղ-տեղ՝ մերկանտիլ։ Դա լավ կյանքից չէ, բայց դա փաստ է։
 
Մենք գործ ենք ունենալու մի հասարակության հետ, որը
 
ա. Տասնյակ հազարներով փախցնում է իր զորակոչային տղաներին
բ. Հարյուր հազարներով դիմում է Գրին-քարտի
գ. Այնուամենայնիվ՝ սիրում է իր հայրենիքը
 
Զուգահեռ ունենք հասարակություն, որտեղ
 
-կան տասնյակ հազարավոր պատերազմի մասնակից տղաներ, ովքեր լավ չհասկացան, թե ինչ կատարվեց, և որոնք իրենց պարտված չեն  զգում, որովհետև մի քայլ չեն վարանել երկիր պաշտպանելուց

-Կա մի մեծ շերտ, որի արժանապատվությունը խիստ վիրավորված է, և որոնք կյանքը միայն «ուտել և ֆռֆռալը» չեն պատկերացնում։

-Կա լիդերների շքախմբերից դուրս հանրային շերտ, առավելապես կրթված, ովքեր շատ լավ հասկանում են, ինչ եղավ 2018-ից հետո, բայց նաև կոշտ հարցեր ունեն մինչև 2018-ը բոլոր իշխանություններին։
 
Այս իրողությունները հաշվի առնելով է պետք գնալ ընտրությունների, և եթե կա հաղթելու վճռականություն, ապա այս իրողությունները շրջանցել չի լինելու. այս հասարակությունն է քվեարկելու։ Պետք է գտնվի բովանդակություն, որն այս հակասություններով հանդերձ կկոնսոլիդացնի անհրաժեշտ քանակ՝ հաղթելու ու այս մղձավանջից դուրս գալու համար։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ