Հայաստանի իշխանությունների հերթական հակառուսական քայլը
Մոսկվայում մայիսի վերջին կայանալիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը Հայաստանը կրկին մասնակցելու է ցածր ձևաչափով։ Հայաստանի դեսպանությունից ռուսական լրատվամիջոցներին հայտնել են, որ հանդիպմանը Հայաստանը կներկայացնի դեսպան Գուրգեն Արսենյանը։
Մայիսի 27-ից 29-ը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ կայանալիք հանդիպմանն Արմեն Գրիգորյանը չի մասնակցի։ Սա, ի դեպ, առաջին դեպքը չէ վերջին տարիներին, երբ Արևմուտքի գործակալի համարում ունեցող Գրիգորյանն ընդհանրապես հրաժարվում է մասնակցել նման հանդիպումներին, ընդ որում, եթե որոշ այլ դեպքերում հայկական կողմը շատ ավելի բարձր մասնակցություն է ունենում, օրինակ, փոխվարչապետների կամ այլ պաշտոնյաների մակարդակով, ապա Գրիգորյանն ընդհանրապես կտրուկ հրաժարվել է մասնակցել Ռուսաստանի հետ կապված որևէ միջոցառման։
Մի կողմից սա հասկանալի է, քանի որ նա Ռուսաստանում չափազանց վատ համարում ունի, մյուս կողմից էլ փաստն այն է, որ Փաշինյանի իշխանությանը չի հաջողվում իր առանցքային պաշտոնյաներից մեկին պարտադրել, մասնակցել կարևորագույն հանդիպումներին, նույնիսկ այն պայմաններում, երբ Հայաստանը որոշակիորեն փոխել է հռետորաբանությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի նկատմամբ։
Այս անգամ ևս մեր աղբյուրների փոխանցամբ, Արմեն Գրիգորյանն է հրաժարվել, ընդ որում, գործող իշխանությունը հակված է եղել նրան այդ միջոցառման ուղարկելու։ Թերևս, Գուրգեն Արսենյանին ուղարկում են հանդիպմանը մասնակիցներին այդ փաստը հայտնելու և նշելու, որ սա որևէ հակառուսական քայլ չէ, թեպետ, սա հենց այդպես էլ դիտարկվելու է։
Մելինե Մելիքսեթյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան