Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
Քաղաքականություն

«ՀՀ ԶՈւ-ն բոլորինն է, բոլորը պարտավոր են ծառայել», «Նախագիծն ընդունելի է բոլորի համար». գումարով ԶՈՒ-ից ազատվելու նախագծի քննարկումը չեղարկվեց

ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ պետք է քննարկվեր այսպես ասած՝ գումարով զինծառայողներին բանակից ազատելու օրինագիծը, չեղարկվեց: Նիստը վարող հանձնաժողովի փոխնախագահ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ լրացուցիչ կհայտնեն նիստի օրվա ու ժամի մասին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր խոսքում նշեց, որ մի քիչ անհասկանալի է, որ նիստը սկսվելուց երկու րոպե առաջ է չեղարկվում, հատկապես, որ պաշտպանության նախարարն ԱԺ-ում է գտնվում:

«Մեզ համար խիստ անհասկանալի է, նաև հասկանալի է, որովհետև իշխանության համար պարզ էր, որ այսօրվա քվեարկության արդյունքում հանձնաժողովում ձայները բաշխվելու են այնպես, որ հանձնաժողովը տալու էր բացասական եզրակացություն: Նաև հասկանալի էր, որ հանրային մեծ ընդվզում կա և տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ, ընդհուպ մինչև ՄԻՊ-ը, տվել են իրենց բացասական եզրակացությունը:

Ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ընդմիշտ ՀՀ օրակարգից դուրս բերելու համար, ՀՀ զինված ուժերը բոլորինն են,  բոլորը պարտավոր են ծառայել ՀՀ ԶՈՒ-ում:

Պետական մարմինները, եթե ասում են՝ կոռուպցիա կա,  պարտավոր են արմատախիլ անել այն, բայց բոլորը հայրենիքի նկատմամբ ունեն նույն պարտականությունները՝ անկախ սոցիալական, ռասսայական և այլ տարբեր կատեգորիաներից»,- ընդգծեց պատգամավորը։ 

Նախագծի հեղինակ, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ նշեց, որ հանրային լայն շրջանակները ոչ միայն ընդունում են այս օրենքի նախագիծը, այլ կա մեծ սպասում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների կողմից, և ՀՀ տարածքում բնակվող մեր հայրենակիցներից շատերը սպասում են օրենքի նախագծի ընդունմանը, ինչն իր հետ բերելու է ներգաղթ, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների հետվերադարձ, բերելու է արտագաղթի կանխում:

«Ցավում եմ, որ որոշում է կայացվել նիստը հետաձգելու մասով, քանի որ օրենքի նախագծի մեկ օր շուտ ընդունումը, կանխելու է Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը և քաղաքացիությունից հրաժարվելու արատավոր երևույթը, որը մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում ունենք, և այն խեղված վիճակը, որն առկա է զորակոչի համակարգում, շտկելու բացառիկ հնարավորություն ունենք, որը պետք է օր առաջ իրականացնենք։

Ես պետք է ասեմ, որ հետամուտ պետք է լինենք, պարոն Խաչատրյան, որպեսզի մինչև առաջիկա զորակոչի օրը, այսինքն, մինչև հուլիս, հուլիսի մեկը, կամ հուլիսի սկիզբ, օրենքն ընդունվի երկու ընթերցումներով և մտնի օրինական ուժի մեջ, իր հետ բերելով բոլոր այն դրական հանգամանքները, որոնք ես նշել եմ»,- ասաց Սարգսյանը: