Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից. ՌԴ ԱԳՆ
Թե ինչու Սյունիքում մինչև հիմա չի գործում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, պետք է ճշտել հայկական կողմից, այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով հարցին, թե երբ կբացվի Կապանում հյուպատոսությունը:
Նա ընդգծել է, որ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մանրամասն քննարկվել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի ժամանակ։
«Պետք չէ մեզ համոզել այդ տարածաշրջանում հնարավորինս շուտ հյուպատոսություն բացելու անհըրաժեշտության հարցում: Առայժմ Կապանում ՌԴ հյուպատոսություն չկա, ուստի դրա բացատրության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում ստանալու համար պետք է դիմել հայկական կողմին», - ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսություն է բացվելու:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան