ԱՄՆ պետքարտուղարի ու ՌԴ պաշտպանության նախարարի անդրադարձը Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը պայմանավորված է արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայությամբ, ինչը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել. պատգամավոր
Մի քանի օրվա տարբերությամբ, ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ պաշտպանության նախարարն անդրադարձել են Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Նախ ԱՄՆ կոնգրեսում պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, ավելացնելով, որ ԱՄՆ-ն փորձում է այն կանխել:
Ապա մի քանի օր անց, ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարն է խոսել Սյունիքի շուրջ ստեղծված լարվածության մասին:
Այս հայտարարությունները հետաքրքրական էին առաջին հերթին այն տեսանկյունից, որ վերջին ամիսներին արտերկրից հնչող հայտարարությունները որպես կանոն լավատեսության և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտի մոտալուտ հանգուցալուծման մասին էին:
Վերևի 2 հայտարարություն հնչեցնողները պատահական դեմքեր չեն, առավել ևս` ներկայացնում են գերտերություններ, որոնք դետալային տիրապետում են մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը:
Իսկ թե ինչով է պայմանավորված այս հայտարարությունների հնչեցում, կարծում եմ, որ այն կապ ունի ոչ միայն բանակցային գործընթացում առկա վիճակով, այլ արտաքին դերակատարների` ռեգիոնում ունեցած այնպիսի դիմակայությամբ, ինչը կարող է իրադրային կտրուկ փոփոխությունների բերել»,- գրելէ նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան