Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Սպորտ

Մեզ համար այս մրցաշրջանն անթերի էր․ «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտա

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2024/25 մրցաշրջանը լի էր հետաքրքիր խաղերով, գեղեցիկ պահերով ու բացառիկ արդյունքներով: 

Այս մրցաշրջանում փայլեց Երևանի «Նոա»-ն, որն առաջին անգամ դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն, ինչպես նաև կարողացավ երկրորդ անգամ նվաճել Հայաստանի գավաթը: 

«Նոա»-ն այս մրցաշրջանում նաև յուրատեձսակ ռեկորդ սահմանեց՝ դառնալով Հայաստանի առաջնության պատմության առաջին թիմը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթել է բոլոր տնային խաղերում։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում  Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ամփոփեց ավարտված մրցաշրջանը, խոսեց թիմի հաջողության ու բացառիկ արդյունքի մասին, ինչպես նաև ներկայացրեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում իր տեսլականը:

-Պարոն Մոտա, նախ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Հայաստանի առաջնության չեմպիոն երկրի գավաթակիր դառնալու առթիվ: Ինչպիսի՞ն էր մրցաշրջանն ընդհանուր առմամբ: 

-Ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեցինք: Մրցաշրջանի մեկնարկին մենք երեք նպատակ էինք դրել մեր առաջ: Առաջինը եվրագավաթներում հանդես գալն էր, ինչն ունեցանք: Նպատակներից էր առաջին անգամ դառնալ Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող: Եվ, իհարկե, գավաթում հաղթանակի հասնելն էր, ինչն իրականություն է: Մեզ համար այս մրցաշրջանն անթերի էր: Տղաները ու մեզ շրջապատող ամբողջ անձնակազմը մեծ աշխատանք կատարեցին ամբողջ մրցաշրջանի ընթացքում: Ես իսկապես հպարտ եմ մեր այս նվաճումներով:

-Ո՞րն է եղել «Նոա»-ի համար որոշիչ պահն ամբողջ մրցաշրջանում:

-Գիտեք, որոշիչ էր այն, որ ակումբի ներսում յուրաքանչյուրս այնքան ջանասիրաբար էինք աշխատում, որ հասնենք մեր նպատակներին: Որոշիչ էր մեր մտածելակերպը` սկսած ակումբի նախագահից մինչև յուրաքանչյուր աշխատող, որն իր տեղում իր գործն էր անում:  Մենք այստեղ մի մեծ ընտանիք ենք ու հաղթանակների նկատմամբ մեր «քաղցն» այս ճանապարհը ավելի բացառիկ դարձրեց: 

- Պարոն Մոտա կարո՞ղ եք երեք բառով նկարագրել այս մրցաշրջանը:

-Երեք բառ` պարզապես ֆանտաստիկ մրցաշրջան:

- Կուզենայի լսել Ձեր կարծիքը մրցաշարային աղյուսակի հաջորդ երեք թիմերի մասին:

-Նրանք մեր մրցակիցներն էին այս մրցաշրջանում և հենց նրանք էին, որ մեզ մրցակցող մրցաշրջան տվեցին ու մեզ մեկ քայլով ավելի լավը դարձրին: Գիտեմ, որ բոլորն էին ձգտում հաղթանակի, ու մրցաշարերը հենց նրա համար են, որ մրցակցության միջոցով հասնես հաղթանակի: Շնորհակալ եմ նրանց` մեզ հնարավորին առաջ մղելու համար: 

-Եվ այժմ դուք Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրն եք: Ինչպիսի՞ թիմ եք ուզում տեսնել հաջորդ մրցաշրջանի համար:

-Ուզում ենք շարունակել նույն ոգով ու առաջ գնալ` ինքներս մեզ առավել լավը դարձնելով: Մենք դեռ շատ երազանքներ ունենք, որոնք պետք է իրագործենք: Փորձելու ենք առավել ուժեղացնել մեր թիմը: Գիտենք, որ դժվար է լինելու, բայց մենք կարող ենք կրկին հաղթանակի ձգտել: Նպատակ ունենք առավել գեղեցիկ ոճով, ավելի շատին ձգտել:  

-Եվ ի՞նչ նպատակներ ունեք Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հետ կապված: 

-Մեր ակումբի համար շատ կարևոր է, որ կրկին հանդես ենք գալիս եվրագավաթներից մեկում: Պայքարելու ենք ամեն գնով, ամեն ինչի համար: Իմ կարծիքով` այնպիսի կայուն նախագիծը, ինչպիսին «Նոա»-ն է, կարող է կրկին պայքարի մեջ մտնել եվրոպական մրցաշարերում` լինի դա Չեմպիոնների լիգան, Եվրոպայի լիգան, թե Կոնֆերենցիաների լիգան: 

-Շնորհակալ եմ զրույցի համար: Ինձ մնում է Ձեզ միայն հաջողություն մաղթել առաջիկա նախաձեռնություններում: