Այո՛, վարչապետն ակնհայտ հոգեվարքի մեջ է. հոգեթերապևտ
Սոցիալական ցանցերում հայ հանրությունը քննարկում է Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի ատելության քարոզը։ Մասնավորապես, երեկվանից իշխանական զույգի թիրախում Հայ առաքելական եկեղեցին ու նրա սպասավորներն են։
«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես». վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրապարակային այս արտահայտությունը մտահոգել է նաև հոգեբանների համայնքին։
MediaHub-ը զրուցեց մասնագետի հետ, որպեսզի հասկանանք, թե ինչի՞ մասին է վկայում այս պահվածքը, և գուցե երկրի ղեկավարը օգնության կարիք ունի՞...
««Քեռուդ կնգան դոմփել» խոսքի այս ձևակերպումը պարունակում է ակնհայտ վերբալ ագրեսիա, ինչը խոսում է անձի հոգեբանական կամ էմոցիոնալ անկման ծայրահեղ վիճակի մասին։ Մեկ արտահայտությամբ հստակ հոգեվարք ախտորոշել հնարավոր չէ։ Գուցե դա մասնագիտորեն կանվանեինք ուղղակի զայրույթի պոռթկում, ոչ թե խորքային հոգեվարք։ Բայց քանի որ այդ գրառմանը հաջորդեցին նորերը, ապա այս հարցը հստակ դիտարկվում է որպես վարքային լուրջ դրսևորում։ Այո՛, վարչապետն ակնհայտ հոգեվարքի մեջ է»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է հոգեբան, հոգեվերլուծական թերապևտ Արևիկ Հարությունյանը։
Ուսումնասիրելով մեկը մյուսի հետևից արված գրառումները՝ հոգեվերլուծաբանը նկատել է, որ երկրի առաջնորդի բառամթերքում կա նաև լուրջ սեռական ենթատեքստ։
«Սա արվում է դիտավորյալ՝ դիմացինին հասարակական կամ բարոյական տեսանկյունից արժեզրկելու և ստորացնելու համար։ Այդ կերպ նա փորձում է արժեզրկել հոգևորականի բարոյական հեղինակությունն իր լսարանի աչքում։ Սա անհանդուրժողականություն, խոսքի ազատության սահմանների բացակայություն, մասնագիտական ու անձնական էթիկայի խախտում է, որը ցույց է տալիս հուզական ինքնակարգավորման ցածր մակարդակի, վախի և քննադատության հանդեպ բարձր զգայունության մասին»,- ընգծում է Հարությունյանը։
Փաշինյանի խոսքում ակնհայտ արհամարհանք կա հանդեպ Հայ առաքելական եկեղեցու, ինչն ըստ հոգեթերապևտի, մեկ անգամ չէ, որ արտահայտել է նա։ Խոսքի այս տեսակը ոչ միայն վիրավորական է, այլ հոգեբանական տեսանկյունից հուշում է մի ղեկավարի մասին, ով թույլ է տալիս անձնական զայրույթով ազդել հանրային խոսքի վրա։
«Թե՛ Փաշինյանը և թե՛ նրա կինը ունեն ներքին լարվածություն, որը դուրս է գալիս վիրավորական արտահայտությունների միջոցով։ Վիրավորական, արհամարհական կամ նսեմացնող հանրային խոսքը սովորաբար դիտվում է որպես մեխանիզմ՝ սեփական վախերն ու անկարողությունը քողարկելու համար»,- հավելեց նա։
Հունան Թադևոսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...