Ֆրանսիային թույլատրում են, Ռուսաստանին՝ մերժում
Երկուշաբթի Գորիսի կենտրոնում՝ քաղաքապետարանին կից շենքում, կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը: Պատվո հյուպատոսն ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը, ով Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է: Թե ինչո՞ւ է պաշտոնական Փարիզը որոշել Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն բացել պատվո հյուպատոսարան, դեռևս պարզ չէ: Իրանը Կապանում դեռևս 2022-ին բացեց հենց գլխավոր հյուպատոսություն: Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակ բացելու մասին խոսակցությունները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ հարձակում եղավ Սյունիքի ուղղությամբ։
Միևնույն ժամանակ ՀՀ իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու առաջարկին։ Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին խոսում է տարիներ շարունակ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անցած շաբաթ Երևանում ասել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ մանրամասն քննարկել են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը, հավելելով, որ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են: Թե ինչու Կապանում այդպես էլ չի բացվում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Լավրովի Հայաստան կատարած այցից հետո հորդորել էր այդ հարցը տալ հայկական կողմին: Իսկ հայկական կողմը չի շտապում, չի էլ բարեհաճում մեկնաբանություն անել։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, թե Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ քննարկումները շարունակվում են։ «Նոր զարգացումների դեպքում կտեղեկացնենք», - ասել է նա։
Ագնեսա Բաբայան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան