Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ
Քաղաքականություն

Վարչապետի պաշտոնի կարգավիճակի չարաշահումով ՔՊ ղեկավարը խոսում է Կաթողիկոսի ընտրության հարցում Կառավարության հակասահմանադրական միջամտության և Հայոց եկեղեցին զավթելու ապօրինի մտադրությունների մասին. Արման Թաթոսյան

Վերջին օրերին երկրի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի, նրա կնոջ, ինչպես նաև նրանց վարքն արդարացնող ՔՊ խմբակցության խոսքերը, այդ թվում՝ Հայոց Եկեղեցու ու նրա հոգևոր սպասավորների նկատմամբ, ատելության քարոզ են, ու դա կործանարար է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոսյանը: 

«Ես կարծում եմ` նրանց այդ հոգեվիճակին ու էժան բառապաշարին են հասցրել իրենց վարկանիշի վերաբերյալ տվյալները։

Համաձայնեք՝ պոպուլիստ ղեկավարի համար հեշտ չէ համակերպվել այն բանի հետ, որ ինքը մսխել է 2018թ. հանրային վստահությունը, ձախողել կառավարումը, մարդկանց իրար հետ թշնամացրել ու մի ամբողջ ժողովրդի մեջ սերմանում է ծայրահեղականություն, երկիրը հասցրել է լինել-չլինելու սահմանագծին, թալանի վերադարձի դրոշակով թաթախվել բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների մեջ՝ հաստատակամ պահպանելով միայն ֆեյքերի բանակը։

Միանգամից բարձր պաշտոնների հասնելով` այդպես էլ պետական մտածողություն ձեռք չբերեցին, չհասկացան իրենց իսկական առաքելությունը, չդարձան հասարակության համար օրինակ։

Նրանց համար ստացվել է այնպես, որ նրանք հանուն իշխանություն պահպանելու, պետք է գործեն ադրբեջանական իշխանության շահերի տիրույթում, և այդպես էլ անում են, ընդ որում, ադրբեջանականի հետ սինքրոն՝ կոտրելով պայքարի մեր դիմադրողականությունը, ինքնության հենասյուները, անարգելով պատմությունն ու ազգային արժեքները:

Չեն կանգնում ոչինչի առաջ, ներառյալ` Սահմանադրության ու օրենքների կոպիտ խախտումների, այդ թվում` քրեական հետապնդման ենթակա արարքների գնով (ինչպես տեղի ունեցավ այսօր): Բանը հասավ նրան, որ Վարչապետի պաշտոնի կարգավիճակի չարաշահումով ՔՊ ղեկավարը խոսում է Կաթողիկոսի ընտրության հարցում Կառավարության հակասահմանադրական միջամտության և Հայոց եկեղեցին զավթելու ապօրինի մտադրությունների մասին:

Այս պայմաններում, չպետք է դառնալ նրանց բեմադրած թատրոնի հանդիսատեսը։ Դա միայն ջլատում, թուլացնում է մեզ: Բայց պետք է պաշտպանենք մեր արժեքները` նաև թե´ նրանցից յուրաքանչյուրի, թե´ պետական մակարդակով քարոզվող ու հովանավորվող ատելության մերժումով»,-գրել է նա: