Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ
Քաղաքականություն

Նիկոլի խնդիրը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ամբոխների ապստամբությունը շարունակվի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլը միշտ նույն պարտիան է խաղում ժողովրդի դեմ ու շարունակում նույն քայլերն անելով՝ հաղթել։ Դավիթ Շահնազարյանը ժամանակին լավ խոսք ուներ։ Ասում էր. «խայտառակ արեցինք, խայտառակ արեցինք, խայտառակ արեցինք… խայտառակ եղավ ոչ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը․

«Ի՞նչ նոր բան իմացանք այսօր մենք։ Որ Նիկոլը սրբապի՞ղծ է։ Թե՞ որ անհայրենիք է։ Էլ ի՞նչ իմացանք։ Որ Ալիևի ու Էրդողանի կա՞մքն է կատարում։ Շատ բարի։ Ասում են՝ կրկնությունը գիտության մայրն է։

Բայց մեկ է՝ Նիկոլը խայտառակ եղավ ոչ։ Իսկ մե՞նք…

Դառը ճշմարտությունը գիտե՞ք որն է։ Այն, որ Նիկոլը լավ է հասկանում, թե ինչ է անում ու ինչի համար։ Նա լավ գիտի, որ եկեղեցականների դեմ նման խոսույթով հանրության աչքին ինքը ոչ թե վարկաբեկվում, այլ ճիշտ հակառակը՝ ռեյտինգ է հավաքում։ Ու խնդիրն ամենևին էլ հոգևորականների մեջ չէ։ Խնդիրն այն է, որ ժողովուրդը շարունակում է «Սերժ մերժել»։ Ասել է, թե՝ կռվել էլիտաների դեմ, ոչնչացնել բոլոր հեղինակություններն ու ոտնահարել արժեքները։

Երեկ գրել եմ դրա մասին՝ որպես ասածիս ապացույց դիտարկելով բժիշկների դեմ նախօրեին իրականացված ժողովրդական հարձակումը։

Նիկոլի խնդիրը մեկն է՝ թեժ պահել ժողովրդին պատած այդ «կռվի ոգին»։ Թույլ չտալ, որպեսզի վակխանալիան ավարտվի։ Ամեն ինչ անել, որպեսզի ամբոխների ապստամբությունը շարունակվի։ ։

Ահա, թե ինչու են նոր թիրախներ ընտրվում։ Երեկ դա բժիշկներն էին, այսօր հոգևորականները։ Այդպես է գործում մեր օրերի Վերխովենսկին։ Իրական Վերխովենսկին։

Իսկ գիտե՞ք, թե ինչու է Նիկոլին հաջողվում անընդհատ հաղթել։ Որովհետև նա կարողացել է պառակտում մտցնել մեր մեջ։ Կարդում եմ քաղաքական ու հասարակական գործիչների մեկնաբանությունները, բոլորը բացատրում են, թե ինչու է Նիկոլը հարձակվել Եկեղեցու դեմ։ Ու միայն հազվագյուտներն են գիտակցում, որ Եկեղեցին առանձին ինչ-որ մի հասկացություն չէ։ Կաթողիկոսն ու սրբազանները չեն։ Եկեղեցին մենք ենք։ Բոլորս։

Բայց այդ «մենք» կոչվածն այսօր խորհում է այն մասին, թե ինչ կանի «եկեղեցին»։ Շատերը նույնիսկ առաջարկ ունեն «եկեղեցուն»։ Ասում են՝ բանադրե՛ք, նզովեք… Միայն թե պարզ չէ, թե ինչ է փոխելու դա երիցս նզովվածների վարքագծում։ Սկսելու են հարգե՞լ մեր պատմությունը, մեր հավատքն ու մեր արժեքները։ Իհարկե՝ ոչ։

Վերածվել ենք թամաշա անողների հասարակության։ Շատ ուշադիր, հաճախ նաև հաճույքով ենք թամաշա անում, թե ոնց է դավաճանը ոչնչացնում բանակը։ Հետո արդարադատությունը։ Հետո մեր պատմությունը։ Հետո եկեղեցին…

Դե իսկ քաղաքական ուժերը՝ նրանք, որոնք կոչված են այդ «մենքը» ձևավորելուն, ամուլ են։ Առաջարկ չունեն։ Եղած առաջարկներն էլ անլուրջ են համարում։ Ավելին՝ տարանջատվում են ու նորից՝ Աստված գիտի, թե ումից՝ իրենք իրենց առաքելությունից, էլիտաներից, թե՞ ընդհանրապես ժողովրդից։

Անկեղծ ասած՝ չգիտեմ այսքանն ինչի համար գրեցի։ Վստահ եմ՝ շատերն են հասկանում, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Ինձնից լավ են հասկանում։ Բայց միևնույն է՝ ոչ մի նախաձեռնություն չկա։ Մի երկու օր էլ բոլորս միասին խայտառակ կանենք Նիկոլին, իսկ հետո Նիկոլը կգա ու կզավթի մեր եկեղեցիները։ Կառավարության նիստում նա արդեն համապատասխան հանձնարարություն տվել է ԿԳՄՍ նախարարին։ Համոզված եմ՝ վաղը-մյուս օր կտեսնենք, թե ինչպես են ոստիկանները տաճարներից դուրս հանում մեր եկեղեցու սպասավորներին՝ արժանապատիվ քահանաներին, հոգեշնորհ հայրերին ու գերաշնորհ սրբազաններին։ Վեհափառ Հոր համար էլ մշակած ծրագիր ունեն։ Դա էլ կիրականացնեն։

Փոխարենը «մենք» կհաղթենք 2026-ի ընտրություններում։ Անպայման կհաղթենք։ Ռուսները կասեին՝ и смех, и грех…»,- գրել է նա։