Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Քաղաքականություն

Զրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար․ Շաքե Իսայանն ամփոփել է Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցը

Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք հատկապես արդիական և զգայուն են մեր հասարակության համար։ Ստորև ներկայացնում եմ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված հիմնական թեզիսները, որոնք առանձնացրել եմ՝ որպես հարցազրույցի ամփոփում։ Այս մասին գրել է Շաքե Իսայանը։

«Մթնոլորտի կարևորությունը.

«Ես գիտեմ մի բան. մեր ազգին սազական չէ, որ մեր երեխաները մեծանան պարտության և խեղճության մթնոլորտում»։

Արժեքների մասին.

«Մեր երկրի արժեքը արդար քրտինքով աշխատող և արժանապատիվ կյանքով ապրող մարդն է»։

Բաքվում պահվող գերիների ճակատագիրը.

«Քանի դեռ գերիներ ունենք Բաքվում, չենք կարող հանգիստ ապրել. սա ազգային արժանապատվության հարց է։ Պետք է ամեն հնարավոր քայլ անել նրանց ազատելու համար»։

Արցախցիների խնդիրների համակարգային լուծումը.

«Հիսուն տարի էլ 40 հազար դրամ տան՝ խնդիրները չեն լուծվելու։ Պետք է խրախուսել բնակարանային շինարարություն՝ գյուղերի, թաղամասերի, քաղաքների կառուցում Արցախի մեր հայրենակիցների համար։ Սա պետք է արվի պետություն-մասնավոր համագործակցությամբ»։

Հասարակության պառակտման անթույլատրելիությունը.

«Մեծագույն հանցագործություն է՝ մեր ժողովրդին բաժանել «ռուսամետների», «արևմտամետների» և այլ խմբերի։ Մենք ուժեղ ենք, եթե միասին ենք. Մենք ունենք մեկ հայրենիք»։

Պատմական հիշողության պահպանումը

«Ես եղել եմ Մոսկվայի զորահանդեսին։ Մենք մեծ հաղթանակի մի մասն ենք, և պետք է հպարտանանք դրանով։ Շատ կուզեի, որ հայկական զորախումբը ներկայացվեր Կարմիր հրապարակում՝ մասնակցեին նաև Արցախից զինվորներ»։

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Այսօր բոլոր պետությունները ձգտում են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների։ Ինչու՞ պետք է մենք թշնամանանք: Մենք նույնպես պետք է տնտեսական և անվտանգային խոշոր ծրագրեր քննարկենք, որոնք մեր երկիրը լրիվ ուրիշ վիճակի կբերեն: Շատ մեծ հնարավորություններ կան միասին աշխատելու, իսկ սրա հակառակը դատարկ խոսելն է»։

Քաղաքական ուժերը չունեն վստահություն.

«Ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող երկիրը դուրս բերել այս վիճակից։ Ժողովուրդը հոգնել է հնի ու նորի պայքարից. մարդիկ ապագա են ուզում»։

Վերկուսակցական համախմբման անհրաժեշտությունը.

«Պետք է մի կողմ դնել կուսակցական պատկանելությունը։ Կարևոր է բոլոր գրագետ, փորձառու և հայրենասեր մարդկանց ներգրավումը երկրի զարգացման գործին»։

Ընտրությունների մասնակցության տեսլականը.

«Ընտրությունների մասնակցության ձևաչափի մասին դեռ շուտ է խոսել։ Եթե մասնակցեմ, ապա ներկայանալու եմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը լուծումներ կառաջարկի յուրաքանչյուր քաղաքացու համար: Ամեն ընտանիք, ամեն քաղաքացի այդ ծրագրում պետք է տեսնի իր խնդիրների լուծումը։ Ի՞նչ է առաջարկվում իրեն, որ ինքն ավելի լավ ապրի, իր ընտանիքն ավելի լավ ապրի, երկիրն անվտանգ լինի, բիզնեսն արդար պայմաններում անի։ Ի՞նչ երաշխիքներ կարող է տալ երկիրն իր քաղաքացուն՝ անվտանգության, առողջապահության, սոցիալական ապահովության առումով»։

Հայրենիքը պետք է լինի առաջնահերթ, ոչ թե պաշտոնը.

«Այո, ես պատրաստ եմ ամեն ինչ անել լրջագույն ծրագիր կազմելու, Հայաստանի և Սփյուռքի լավագույն մասնագետների ջանքերով, պատրաստ եմ համախմբել բոլոր ոլորտների գրագետ, պարկեշտ մարդկանց, ներկայացնել ծրագիրը և անձամբ չհավակնել վարչապետի պաշտոնին։ Ես ամեն ինչի հասած մարդ եմ, ինձ պաշտոնը չի հետաքրքրում, ինձ իմ հայրենիքն է հետաքրքրում»։

Քրիստոսի արձանի կառուցման գաղափարը.

«Արձանի կառուցման հիմքում ընկած է ազգային վերածննդի, ներքին համերաշխության և աշխարհին նորովի ներկայանալու գաղափարը։ Այն լինելու է ազգային նախագիծ, որտեղ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր քրիստոնյա, մեր ժողովրդի յուրաքանչյուր բարեկամ կարողանալու է իր մասնակցությունն ունենալ»,- գրել է նա։