Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ
Քաղաքականություն

Նիկոլի վարկանիշը խայտառակ անկում է ապրել․ այն, ինչի ականատեսն ենք այսօր, «Տուշոնկա-2» օպերացիայի դեբյուտն է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Վերջին շրջանում հրապարակված և ինձ հայտնի դարձած բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, որ Նիկոլի վարկանիշը խայտառակ անկում է ապրել։ Նշանակում է՝ ջրերը զուլալվում են։ Ամբոխը նորից ժողովուրդ է դառնում։ Մահացու վտանգ Նիկոլի իշխանության համար։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Պարզ է, որ Նիկոլը պիտի գործի։ Ամեն ինչ անի, որպեսզի տիղմը նորից ջրի երես ելնի։ Հաշվարկը պարզ է՝ բոլոր նրանք, ովքեր կարող է շատ թե քիչ վրդովվեն եկեղեցու դեմ Նիկոլի արշավից, միևնույն է այլևս իր ընտրողները չեն։ Ժողովրդի այդ հատվածի վստահությունը նա անդառնալիորեն է կորցրել։

Նիկոլին չեն վստահում նաև հանրության այլ շերտերը։ Բոլոր նրանք՝ ովքեր կորցնելու՝ թեկուզ և փոքր բան ունեն։ Նիկոլը նրանց այլևս պետք չէ, նրանք էլ՝ Նիկոլին։ Հետևաբար, ինչպես արդեն նշել եմ նախորդ գրառմանս մեջ, հարձակվելով եկեղեցու դեմ՝ Նիկոլը վարկանիշային ոչ մի ռիսկ չի կրում։ Նրա հաշվարկները շատ պրագմատիկ են՝ եթե հնարավոր չէ ստանալ հանրության մի շերտի աջակցությունը, ուրեմն պետք է պարզապես չեզոքացնել նրան։ Կոտրել։ Հուսահատել…

Վստահ եմ՝ այն, ինչի ականատեսն ենք այսօր, «Տուշոնկա - 2» օպերացիայի դեբյուտն է։ Թեման արդեն բավական «եփված է», հավանաբար շուտով կլինեն նաև «բացահայտումներ», իշխանական քարոզչության զոհեր, մեծ հիասթափություն ու սև ամբոխի ցնծություն։ Ասել է թե՝ չարիքի հաղթանակ, որի պտուղները Նիկոլը կքաղի 2026-ի ընտրություններում։

Հնարավո՞ր է արդյոք դեպքերի զարգացման այլ ընթացք։ Ո՛չ։ Բայց կարող է հնարավոր լիներ, եթե մեր ընդդիմությունը, էլիտաները, քաղաքական և հասարակական գործիչներն այլ կերպ արձագանքեին հերթական մարտահրավերին։ Նվազագույնը, օրինակ, այդպես ջանասիրաբար չտարածեին Նիկոլի գրվածքները։ Սոցիալական ցանցերը հեղեղված են Նիկոլի անբարոյական մտքերի screen-ներով։ Եվ այդ տարածողների մեծամասնությունը հենց ընդդիմադիրներն են։

Մենք ինքներս ենք մեզ «փակուղու» մեջ դրել և չենք կարողանում դուրս գալ այդ «փակուղուց»։ Մինչդեռ Նիկոլին հեռացնելու բազում հնարավորություններ են եղել։ Հիմա էլ կա՝ իմպիչմենտը։ Չկա միայն այդ որոշումը։ Ու մինչ որոշումն ուշանում է, Նիկոլը գործում է։ Այն էլ ինչպես է գործում…»,-գրել է նա։