«Հայրենիք» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանց դաշինք կազմելու
«Հայրենիք» կուսակցությունը որոշում ունի՝ մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին միայնակ՝ առանց դաշինք կազմելու։
Այս մասին «Լուրջ Քաստ»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա հայտնել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքն իրավիճակային դաշինք էր, պատերազմից հետո փողոցային պայքար կար, քաղաքական նպատակահարմարությունից որոշում կայացվեց, որ որոշ ուժեր այդ ֆորմատներով մասնակցեն, այդ դաշինքը փաստացի դադարել է լինել, երբ ինքը մանդատը վայր է դրել։
«2022թ․, երբ ես դրեցի իմ պատգամավորական մանդատը, հայտարարեցի, որ «Հայրենիք» կուսակցությունը որոշել է խորհրդարանական գործունեությամբ չզբաղվել, քանի որ Խորհրդարանը վերացել է լինել այն մարմինը, որով մենք արդյունավետ կկարողանանք պայքարել այս իշխանությունների դեմ»,- ասել է Վանեցյանը՝ հիշեցնելով, որ 2021թ․ քաղաքացիները իրենց ձայն էին տվել, որ ազատվեն այս իշխանություններից, ցավոք, ձայները բավարար չեն եղել դրա համար։
Անդրադառնալով ընտրություններին պատրաստվելու հարցին՝ Վանեցյանն ասել է, թե կա՞ արդյոք այնպիսի քաղաքական ուժ, որը չի պատրաստվում խորհրդարանական ընտրություններին, չի կարող լինել այդպիսի ուժ։
«Երբ ասում ենք՝ այս պահին ընտրությունների չենք պատրաստվում, այլ քայլեր են ձեռնարկում այս իշխանություններից ազատվելու, ես դրա բանաձևումը տվել եմ՝ չբացառելով փողոցային պայքարը, որևէ գործողություն, որ կբերի այս իշխանության հեռացմանը՝ մենք միաժամանակ պետք է պատրաստվենք ընտրություններին։ 2026 թիվը կգա, կլինեն ընտրություններ, այդ ընտրություններին, ցավոք սրտի, միայն պատրաստ կլինի իշխանությունը, ու մենք կասենք՝ ինչի՞ այնպես ստացվեց, որ իշխանությունները կարողացան շատ ձայներ ստանալ։
Իսկ սրանց թողնել իշխանության, Հայաստանը չի կարող նման «շքեղություն» երկրորդ անգամ իրեն թույլ տալ, որովհետև սա դասական քաղաքական պայքար չէ, սա ազգային-ազատագրական պայքար է ընդդեմ ներքին թշնամու։ Սա հստակ, շատ սուր, շատ կոշտ ձևակերպում է, որը ես ուզում եմ ևս մեկ անգամ հնչեցնել»,-ասել է Վանեցյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...