Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած որոշ ձերբակալությունների հետ համակարծիք ենք, որոշները՝ խնդրահարույց են. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած որոշ ձերբակալությունների հետ համակարծիք ենք, որոշները մեզ համար խնդրահարույց են. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ պատասխանել;ով հարցին՝ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիայի համար ամեն շաբաթ ձերբակալություններ են լինում, ի՞նչ է կատարվում քաղաքապետարանում:
«Տարեսկզբին ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետը և կոմունալ տնտեսության վարչության պետը, մի դեպքում մարդը կալանավորվել է ինչ-որ մի միջնորդություն իրականացնելու համար, մյուս պաշտոնյան ձերբակալվում է նման միջնորդությունը մերժելու համար:
Այս տեսանկյունից, մեզ համար կան խնդրահարույց իրավիճակներ. մասնավորապես, կարող եմ շեշտել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի կալանավորման փաստը: Մարդը փաստացի մեկ տարի կալանավորված է: Նրա փաստաբաններն ուղարկել են գործը ՄԻԵԴ: Այսինքն Երևանի քաղաքապետարանն իր բոլոր աշխատակիցների ենթադրյալ մեղքերի մեջ որոշակի խնդիրներ է տեսնում»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ Կոստանյանը նշեց, որ վերջին երկու աշխատակիցների ձերբակալման մասով որևիցե խնդիր չեն տեսնում․
«Խնդիր չենք տեսնում վերջերս ձերբակալված նախկին քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների ձերբակալության համար, որովհետև այդ մասով էլ, առաջին հայացքից, Երևանի քաղաքապետարանի կողմից որևէ խնդրահարույց բան չկա, իհարկե, անմեղության կանխավարկածը չենք մոռանում: Վերջերս ձերբակալվեցին Շենգավիթ վարչական շրջանի նախկին աշխատակիցներ. այս գործերի, դեպքերի մասով համակարծիք ենք, որոշ դեպքեր էլ, արդեն նշեցի, խնդրահարույց են մեզ համար»,- շեշտեց նա:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...