Ժամանակն է կանգ առնել և ազգովի որոշել. մենք ի՞նչ ենք անում և ի՞նչ ենք ցանկանում առհասարակ․ Մհեր Ավետիսյան
Մի պահ պատկերացնենք այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ այն քաղաքական գործընթացները, անպատասխանատվության մթնոլորտը, փոխադարձ վիրավորանքներն ու կարմիր գծերի հատումը, ինչպիսի՞ տպավորություն է թողնում այս ամենը մեր հարևանների, բարեկամների ու թշնամիների աչքերում։ Մենք ուղղակի ազգովի խայտառակվում ենք ամբողջ աշխարհի առջև։
Կարծում եմ՝ իսկապես ժամանակն է կանգ առնել և ազգովի որոշել. Մենք ի՞նչ ենք անում և ի՞նչ ենք ցանկանում առհասարակ։ Չարժե մինչև վերջ խայտառակվել ու մեր դեմքը կորցնել։ Ամեն դեպքում, պետք է հիշենք, որ մենք աշխարհի ամենահին ժողովուրդներից ենք, գալիս ենք անհիշելի ժամանակներից, պատմության ընթացքում բազմաթիվ փորձություններ ու դժվարություններ հաղթահարելով՝ հասել ենք մեր օրեր։ Դա նշանակում է, որ մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք հարատևելու։ Չի կարելի՝ առօրեական խնդիրների, փողի, պաշտոնի և իշխանության համար ամեն ինչ վարկաբեկել, վատաբանել, ավիրել։
Մենք պետք է գիտակցենք, որ մեզանից հետո մեր երեխաներն ու թոռներն են ապրելու։ Նրանց մենք պետք է անուն, պատիվ ու թասիբ թողնենք, որպեսզի նրանք, գոնե արժանապատվության հիմքի վրա, կարողանան մեր ժողովրդի ապագան կառուցել։
Մհեր Ավետիսյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...