Ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ինչու՞ է այսքան համառորեն հարձակվում․ Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ինչու՞ է այսքան համառորեն հարձակվում․
Ի՞նչ է ուզում Նիկոլ Փաշինյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ինչու՞ է այսքան համառորեն հարձակվում․
1/ Ադրբեջանը ինտենսիվորեն ռազմականացվում է։ Թուրք-ադրբեջանական տանդեմը վերջին շրջանում ինտենսիվ աշխատանք է տանում, որ Հայաստանի հանդեպ ագրեսիայի դեպքում խոշոր խաղացողները չմիջամտեն։ Ագրեսիայի այլընտրանքը լինելու է Հայաստանի կողմից հերթական նշանակալի զիջումը, որը հեշտ մարսել տալու համար նրան անհրաժեշտ է թուլացնել Եկեղեցին։
2/ Եկեղեցու ակտիվ հոգևոր, ազգային գործունեության արդյունքում շատացել է հոգևոր կյանքով, բարձր ու մնայուն արժեքներով ապրող քաղաքացիների թիվը։ Մարդկանց համար նյութականի դերը, հետևաբար նվազում է։ Այս հանգամանքն ուղղակիորեն հակասության մեջ է մտնում Փաշինյանի, նրա թիմի ու հովանավորների արժեքաբանությանը։ Նրանց պետք է, որ մեր ժողովուրդը լինի նյութապաշտ, նյութականի գերի, որի պայմաններում հեշտ կլինի ժողովրդին կառավարել։
3/ Փաշինյանը պարբերաբար չափում է իր, իր քաղաքական և արժեքային հակառակորդ գործիչների և կառույցների վարկանիշը։ Տևական ժամանակ տեսնում է, որ իր վարկանիշը խիստ ընկել է, իր մրցակիցների և հակառակորդների վարկանիշներն աճում են։ Նրան անհրաժեշտ է քաղաքական նոր կոնֆլիկտ, որտեղ ինքը կլինի կիզակետում, կլինեն նոր ու բազմաթիվ ստեր, մանիպուլյացիաներ, հայհոյանքներ․․․ կսկսի դիրքավորվել պայքարողի կերպարի մեջ՝ նպատակ ունենալով իր շուրջը համախմբել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ չհանդիսացող, Եկեղեցուց, առանձին հոգևորականներից դժգոհ, Եկեղեցու դերը խորությամբ չգիտակցող քաղաքացիներին։
Ինչ վերաբերում է Եկեղեցու արձագանքին։ Եկեղեցու արձագանքը քրիստոնեական է և միարժեք տեղավորվում է ազգային-պետական շահերի ծիրում։ Եկեղեցին չի տրվում սադրանքներին, որպեսզի տեղի չունենա Փաշինյանի համար այդքան բաղձալի կոնֆլիկտը, որը, ինչպես նշեցինք, և՛ թշնամական օրակարգ է սպասարկում, և՛ կարող է խորացնել բաժանարար գծերը հասարակության ներսում։
Այս և հարակից հարցերի մասին խոսել եմ News.am և Եվրոմեդիա լրատվականներին տրված հարցազրույցների մեջ, որոնց հղումները տեղադրում եմ մեկնաբանություններում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...