Եկեղեցին բազմաթիվ գործիքներ ունի Փաշինյանի դեմ
Հայ առաքելական եկեղեցին գործող դավաճանական իշխանության հետ պայքարում պարտվելու որևէ տարբերակ չունի, և սա նույնիսկ պետք է հասկանա Փաշինյանն իր թիմի հետ։ Թերևս խորհրդանշական էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի երեկ արած հայտարարությունը. «Եթե դուք ամեն ինչի ընդունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք»։
Օրերս տեղի ունեցած եպիսկոպոսական ժողովը, հիշեցնենք, հայտարարություն էր տարածել, կոշտ քննադատել գործող իշխանություններին։ Այդուհանդերձ, հասարակության ընդդիմադիր շրջանակների մոտ գերսպասումներ կային այդ հայտարարությունից, շատերը կոնկրետ գործողություններ էին ակնկալում։ Յուրաքանչյուր մարդ էլ սեփական ցուցակն ունի, թե ինչ է ակնկալում՝ «կոնկրետ գործողություն» ասելով, բայց եկեղեցին գնացել է շատ ավելի հաշվարկված և կշռադատված ճանապարհով, ընդ որում, հարթելով իր ներսում առկա տարաձայնությունները։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հոգևոր վերնախավը որոշել է, այսպես ասած, «մաշեցնել» Նիկոլ Փաշինյանի ռեսուրսը։ Առանց այն էլ Փաշինյանը լուրջ կոմպրոմատներ չունի եկեղեցու դեմ, և միայն վերջին օրերին ուժային կառույցներին մի քանի տասնյակ եկեղեցականների անուններ է տվել՝ հանձնարարելով նրանց դեմ կոմպրոմատներ հավաքել։ Այս ամենը, բնական է հասնում է նաև եկեղեցու վերնախավին, որն, ի տարբերություն Փաշինյանի դիլետանտների, տասնամյակների, անգամ հարյուրամյակների՝ տեղեկատվություն ստանալու լուրջ փորձ ունի։
Աննա Հակոբյանն էլ փորձել էր հանրությանն ալեկոծել՝ կեղծ մանկապղծության թեմա բացելով, գործողությունների մղել իրենց թիմակիցներին, բայց այդ թեման այդպես էլ չկարողացավ կպչել եկեղեցականներին, քանի որ փոքր երկիր ենք և նման սարսափելի դեպքեր լինելու պարագայում հասարակությունն անպայման տեղյակ կլիներ, իսկ այն մանր զանցանքները, որ նույնիսկ այսօր կան որոշ հոգևորականների մոտ, հասարակության մոտ լուրջ ալեկոծումներ չեն առաջացնում։
Ուստի և Հայ առաքելական եկեղեցու հայրերը վստահ են, որ կկարողանան նյարդային պոռթկումներ առաջացնել Փաշինյանի մոտ, երբ վերջինս հասկանա, որ հնարավոր չի լինելու պայքարել եկեղեցու դեմ։ Ի վերջո նույնիսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի թիրախավորումը կուսակրոնության թեմայով վերջին գործիքն է, որը կա Փաշինյանի ձեռքում, ընդ որում, այդ գործիքն արդեն ապացուցել է իր անարդյունավետությունը, իսկ փաստն այն է, որ եկեղեցու վերնախավը անգամ նույնիսկ չի էլ սկսել օգտագործել իր ձեռքին առկա գործիքները, ընդամենը մեկ հայտարարությամբ փլուզել է իշխանության դիրքերը։ Առաջիկայում շատ ավելի կոշտ և լուրջ պայքար է սպասվում այս ուղղությամբ, և այստեղ արդեն եկեղեցին ցույց կտա իր իրական ուժը։
Արինա Գալյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...