Մենք մի այլանդակ, անհրապույր, կործանարար թակարդի մեջ ենք հայտնվել․Սահակյան
Մենք մի այլանդակ, անհրապույր, կործանարար թակարդի մեջ ենք հայտնվել, գրել է հանրային գործիչ Սուրեն Սահակյանը։
«Մեր միջավայրում ես ապրում եմ 45 տարի ու ծանոթ եմ դրա գրված ու չգրված օրենքներին, բարքերին ու սովորույթներին, բարձրաձայնվող ու այլ իրողություններին, որոնց մասին ընդունված չի խոսել։ Ըստ այդմ, ինձ համար Վեհափառի իրական կերպարի ու դրա առաքելության միջև մի խորը, անհաղթահարելի անդունդ կա։
Իմ ճանաչած բոլոր մարդկանց մեջ Գարեգին Բ-ն վերջինների շարքում ա, որ ես կուզեի տեսնել էդ աթոռին։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նույնպես ներկայումս էն թեկնածուներից ամենավերջինների շարքում ա, որ պետք ա լինի ՀՀ վարչապետի պաշտոնում։ Էս երկուսի հակամարտության մեջ կողմ բռնելը նշանակում ա դավաճանել որոշակի արժեքների ու սկզբունքների, ինչն անթույլատրելի ա։ Մյուս կողմից, ինչպես դասականը կասեր, դժոխքի ամենավատ անկյունները նախատեսված են լռողների ու անտարբերների համար։
Երբ նայում ես, թե որ արարքի համար են Փաշինյանի ու Փաշազադեի կողմից Կաթողիկոսի վրա համաժամանակյա հարձակումները սկսել, միանշանակ հակառակ կողմում հայտնվելու ցանկություն ա առաջանում։ Բայց դա հենց էն թակարդն ա, որում մարդը չուզելով, բայց հայտնվում ա։ Դա հենց նույն էն թակարդն ա, որ 2021թ․-ի ընտրություններով ստեղծեց վերջին տարիների քաղաքական պատային կոնյուկտուրան։ Էդ թակարդում մարդը զրկվում ա ազատորեն ընտրելու հնարավորությունից՝ վատի ու վատագույնի միջև ընտրություն առջև կանգնելով։
Սրանից դուրս գալը քաղաքական հասունություն ու հստակ արտահայտված քաղաքական կամք ա ենթադրում յուրաքանչյուր ընտրող քաղաքացուց։ Ու եթե այն դրսևորվի, տեղի ունենա, մենք կարող ենք շատ բաներ հաղթահարել՝ համարյա ամեն ինչ։ Էս ամենից կարելի էր խուսափել, եթե 2018-ից հետո լուծվեր սեփականության օրինականացման հարցը՝ որոշակի պայմաններով համաներման քաղաքականության միջոցով։ Ըստ էության, մենք էդ սխալի քաղաքական հետևանքներն ենք կրում մինչ այժմ։ Դա հեղափոխության յուրաքանչյուր մասնակցի մեծ ձախողումն ա»,-գրել է Սահակյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...