Հայաստանը թրքահպատակությունից ու կործանումից զերծ պահելու այսօրվա լեգիտիմ բանաձևն է՝ 6+2+28+18. Արտակ Զաքարյան
Հայաստանը թրքահպատակությունից ու ակնհայտ կործանումից զերծ պահելու այսօրվա լեգիտիմ բանաձևն է՝ 6+2+28+18...: Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը
«Այս թվերից յուրաքանչյուրի բաղկացուցիչ միավորը գիտակից, պատասխանատու, հայրենասեր, խիզախ ու ազնիվ մարդն է, ով ճակատագրի բերումով և Աստծո նախախնամությամբ այսօր կրում է ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը:
Լիահույս եմ, որ մեր խորհրդարանական հույսերը կարդարացվեն և չեն հիասթափեցնի հարյուր հազարավոր մեր հայրենակիցների՝ «օր առաջ իշխանափոխության» ակնկալիքները:
Ցավով եմ ասում, բայց ցանկացած գիտակից մարդ, ով իր անձնական ու խմբակային շահերը չի գերադասում համապետական շահերից՝ հասկանում է այս պարզ ու անվիճելի ճշմարտություն:
Ահա սա է Հայաստանի Հանրապետությունը ակնհայտ կործանումից հետ պահելու և 2026թ. ընտրությունների միջոցով ազգային համաձայնության ու համատեղ ջանքերի կառավարություն ձևավորելու ճանապարհը:
Սա է ձախողված, դավադիր և աղետաբեր կառավարիչներին՝ ժամանակավոր, բայց համազգային ներդաշնակություն, հանդուրժողականություն ու համերաշխություն երաշխավորող կառավարությամբ փոխարինելու բանաձև:
Սա է 2026թ. ընտրություններն իմաստավորելու և Հայաստանի Հանրապետության խաղաղ ապագան ստեղծելու ճանապարհը:
Այս ամենի համար պահանջվում է, որ նախ և առաջ ունենանք վարչապետի թեկնածու: Վստահ եմ՝ շուտով կունենանք պայքարի մեջ սկզբունքային ու պատասխանատու թեկնածու:
Խիստ ցանկալի կլինի, եթե ընդդիմադիր դաշտի մեր բոլոր գործընկերներն ու ընկերները, ժամանակավորապես մի կողմ դնեն միջկուսակցական մրցապայքարի առօրեական դրսևորումները և բոլորս միասին, գործենք ճգնաժամային իրավիճակից համատեղ դուրս գալու տրամաբանական ու բարոյական կանոններին համաձայն:
Խնդրանք ունեմ նաև մեր հարգելի լրատվամիջոցներին: Ազատ խոսքը և տեղեկատվության ազատությունն այս անգամ ծառայեցրեք բացառապես Հայաստանի Հանրապետության ու համազգային շահերին: Եթե միամտաբար կարծում եք, որ համազգային շահերից է բխում օր-օրի թուլացող ու թրքահպատակեցվող Հայաստան ունենալը՝ Աստված ձեզ դատավոր, պաշտպանեք գործող կառավարիչներին կամ տորպեդահարեք իմփիչմենտի գործընթացը:
Այլ պարագայում՝ Աստված ձեզ օգնական»:




















Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...