Բագրատ Սրբազանը վերադառնում է նոր ուժով․ «Սրբազան պայքարը» անցնում է նոր փուլ. Past.am
Past.am-ը գրում է.
«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, կարծես, պատրաստվում է հերթական ու առավել համակարգված նախաձեռնությանը։ Վերջին օրերին շարժման գրասենյակում նկատվող ակտիվությունը, հաճախակի հանդիպումները և փակ խորհրդակցությունները հուշում են, որ Սրբազանը ձեռնամուխ է եղել նոր փուլի նախապատրաստմանը։
Ոչ միայն պայքար, այլ կառուցում
Սրբազանի ներկայիս քայլերն արձանագրում են մի կարևոր շեշտադրում․ «Սրբազան պայքարը» գնում է գաղափարական խորացման ճանապարհով։ Եթե նախորդ փուլում առաջնահերթ էր իշխանության նկատմամբ անվստահության բարձրաձայնումը, ապա այժմ օրակարգում է իրական փոփոխության ճանապարհը՝ կառուցողական նախաձեռնություններով։ Գործընթացն այլևս միայն զարթոնք չէ, այլ կառուցում՝ կաղապարներից դուրս, ազգային արժեհամակարգով, խորքային ծրագրերով։
Արժեքների վրա հիմնված առաջնորդություն
Բագրատ Սրբազանը շարունակում է մնալ այն եզակի գործիչներից մեկը, ում նկատմամբ հասարակության վստահությունը կայուն է։ Նա ներկայացնում է մի մոտեցում, որը մերժում է ցինիզմն ու գործարքային մտածողությունը՝ հանրային շերտերին առաջարկելով մի բան, ինչի ակնհայտ պակաս կա մեր իրականության մեջ՝ վստահելիության։
Եվ հենց այս վստահության վրա է կառուցվում շարժման նոր փուլի հիմքը։ Աղբյուրները չեն բացառում, որ արդեն աշնանը շարժումը հանդես կգա խոշոր, հավակնոտ գործողություններով։ Սակայն այս անգամ՝ ոչ միայն փողոցում, այլ նաև հանրային օրակարգում և գաղափարական հարթության վրա։
Հնարավոր է՝ շրջադարձային փուլ
Երբ շարժումները կանգնում են իրենց հաջորդ քայլի շեմին, կա՛մ մարում են, կա՛մ վերածվում են համակարգող ուժի։ Այս պահին Բագրատ Սրբազանի գլխավորած «Սրբազան պայքարը» հենց այդ խաչմերուկում է՝ պատրաստ վերաճելու մի շարժման, որը կկարողանա ձեւավորել ոչ միայն ընդվզում, այլև իրական քաղաքական և գաղափարական փոփոխություն։
Այս ամենն ավելի է արժեւորում շարժման այս պահի զարգացումները։ Այլեւս պարզ է՝ Բագրատ Սրբազանը փողոցում չէ միայն բարձրաձայնելու, այլև առաջնորդելու համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...