«Նոան» երկարաձգել է պայմանագրերը 3 ֆուտբոլիստի հետ
Հովհաննես Համբարձումյանը, Արտակ Դաշյանը և Օգնյեն Չանչարևիչը մնում են «Նոայում»։
Արտակ Դաշյանը Հայաստանի չեմպիոնի և գավաթակրի կազմը համալրել էր 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ։
«Այստեղ բոլորս մտածում ենք նոր հաղթանակներ կերտելու մասին: Շատ ուրախ եմ, որ շարունակելու եմ իմ ֆուտբոլային ճանապարհը «Նոայում», - Արտակ Դաշյան։
Ֆուտբոլիստը թիմում անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Օգնյեն Չանչարևիչը թիմի կազմը համալրել էր 2023/24 մրցաշրջանի միջնամասում։
Դարպասապահը «Նոայի» մարզաշապիկով մասնակցել է 44 հանդիպման, որոնցից 17-ում անառիկ է պահել իր դարպասը։
«Շարունակում ենք գերազանցության ճանապարհը: Ուրախ եմ, որ շարունակելու ենք միասին գրել պատմության նոր էջերը», - Օգնյեն Չանչարևիչ։
Իսկ թիմի ավագ Հովհաննես Համբարձումյանն արդեն 2 ամբողջական մրցաշրջան է անցկացրել թիմի կազմում։ «Նոայի» կազմում Համբարձումյանը մասնակցել է 66 խաղի՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
«Հպարտ եմ, որ շարունակելու եմ կրել «Նոայի» մարզաշապիկը: Ամեն ինչ կներդնեմ, որպեսզի հասնենք մեր նպատակներին», - Հովհաննես Համբարձումյան։
Մինչ այս էլ «Նոան» հայտարարել էր Գուստավո Սանգարեի և Գուդմունդուր Թորարինսոնի հետ պայմանագրերի երկարաձգման մասին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...