Փաշինյանը պարտվում է եկեղեցու հետ նյարդերի պատերազմում
Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս, իսկ կեսգիշերն անց «Զվարթնոց» օդանավակայանում Վեհափառին դիմավորելու արարողությունն ավելի է սրել «Քաղաքացիական պայմանագրի» վախերը։ Հազարավոր մարդիկ՝ տարբեր քաղաքական հայացքներ կրող, իրար հետ հակասություններ ունեցող, կեսգիշերին հավաքվել էին օդանավակայանում՝ դիմավորելու ԱՄԷ-ից վերադարձող Գարեգին Բ-ին։
«Գիտեմ՝ որ եկել եք ձեր վրդովմունքը հայտնելու վերջին օրերին վարչապետի կողմից եկեղեցու և եկեղեցականների հասցեին արված արտահայտությունների առնչությամբ։ Գիտենք, որ այդ արտահայտությունները, հնչեցված վարչապետի կողմից, համընդհանուր վրդովմունք են առաջացրել, հավատում եմ, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Ամուր մնացե՛ք, ձեր հավատքի և առ եկեղեցին ունեցած ձեր սիրո հավատարմության մեջ»,- ասել է Կաթողիկոսն իրեն բարձր ծափերով դիմավորող բազմությանը։
Այդ նույն ժամերին Փաշինյանը «Քաղպայմանագրի» վարչության նիստ էր գումարել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող, ինչպես նաև կուսակցության առաջիկա համաժողովին առնչվող հարցեր։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, չեն շրջանցել եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը, մի քանիսը կես-բերան ընդվզել են, թե Կաթողիկոսի դեմ հայտարարություններն ու քայլերը հանրային լայն համախմբման են բերելու, արդյունքում Փաշինյանի համար «խիյարը կարող է թարս բուսնել»։
Ինքը՝ Փաշինյանը կատաղության նոպաներ է ունեցել, բղավել, թե մինչև վերջ կռիվ է տալու, իսկ ով իր կարծիքը չի կիսում, կամ պատրաստ չէ կրկնել իր խոսքերը, կարող է դիմում գրել և հեռանալ։ Արդեն առավոտից նա կրկին գրառում է արել. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը և կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել»։
Այդուհանդերձ, անգամ ՔՊ-ականներն են խոստովանում, որ Փաշինյան-եկեղեցի կռիվը մաշացնում է ՔՊ-ի քոքը, իրենք էլ խնդիրների են բախվելու հանրության հետ շփումներում։
Նանե Ավդալյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...