Տարածաշրջանը նոր պատերազմի մեջ է, իսկ Փաշինյանը թիթեռ է նկարում
Այսօր առավոտյան կտրուկ սրվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին և ռազմական օբյեկտներին ամբողջ երկրում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սկսել է նպատակային ռազմական գործողություն՝ «Իսրայելի գոյատևման համար իրանական սպառնալիքը վերացնելու համար»։ Նա նշել է, որ հարձակումը «կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ լինի այս սպառնալիքը վերացնելու համար»:
Իսրայելը թիրախավորել է Նաթանզի միջուկային հարստացման օբյեկտը, խփել են նաև Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարական կետին: Սպանվել են բարձրաստիճան զինվորականներ ու գիտնականներ:
Իրանական կողմը հաստատել է, որ հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, նաև անվանի գիտնականներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ իսրայելական գործողության մասին տեղյակ է եղել, սակայն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել հարձակմանը։ Իսրայելն էլ հատուկ ռեժիմ է հայտարարել՝ պատրաստվելով Իրանի հակահարձակմանը, որը, ըստ Այաթոլլա Խամենեիի, չի ուշանալու։
Իսկ ի՞նչ է անում այս իրավիճակում Հայաստանի վարչապետը։ Այն պարագայում, երբ այս հարձակումը անսպասելի չէր, Հայաստանի կառավարիչները թիթեռ են նկարում. ո՛չ արտակարգ նիստ, ո՛չ անվտանգության խորհրդի հրավիրում, ո՛չ սահմանային ռիսկերի գնահատում։ Փոխարենը Փաշինյանը ֆեյսբուքում զբաղված է մեկ հարցով՝ «կաթողիկոսը խախտե՞լ է կուսակրոնության ուխտը»։
Մյուս կողմից, Փաշինյանի այս վարքը, ներքաղաքական իրավիճակն անլուրջ հարցերով սրելու քաղաքականությունը վկայում է՝ ՀՀ գործող կոլաբորացիոնիստ իշխանությունները լավ էլ տեղեկացված են եղել հնարավոր զարգացումներից, բայց հնարավոր առճակատմանը պատրաստվելու փոխարեն շեղում են հանրության ուշադրությունը։ Ըստ անկախ փորձագետների, եթե այս հարվածները շարունակվեն և վերաճեն լիարժեք պատերազմի, ապա Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը։ Այդ հարցում գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից Ադրբեջանը, որին վերջին ամիսներին Իսրայելը բառացիորեն «լցոնել է» զենք-զինամթերքով։
Շաքե Մկրտչյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...