Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Մամուլի տեսություն

Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գլոբալ ու տարածաշրջանային շահերի բախումները միահյուսվում են պոտենցիալ ռազմաքաղաքական ճգնաժամերի հետ, որոնք ծավալվելու և ընդլայնվելու միտումներ են ցուցաբերում։ Իսկ վերջին զարգացումները՝ ինչպես ռեգիոնալ, այնպես էլ միջազգային հարթակում, վկայում են այն մասին, որ մեր տարածաշրջանում ձևավորվում է նոր ռազմաքաղաքական լանդշաֆտ:

Նախիջևանում վերջին շրջանում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնցում ընդգրկված են տանկային, մեխանիզացված և դիվերսիոն ստորաբաժանումները, լոկ ընթացիկ մարզումներ չեն, այլ լուրջ ազդակ են ամբողջ տարածաշրջանին։ Դրանք բացահայտ կերպով ուղղված են Հայաստանի դեմ ռազմական գործողությունների հնարավոր սցենարների մշակմանը՝ ինչպես լանդշաֆտային ճանաչման, այնպես էլ ճշգրտված ռեակցիայի ունակությունների բարձրացման տեսանկյունից։ Զորավարժությունների խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք նախապատրաստական փուլ են՝ արագ և արդյունավետ հարձակումների խաղարկման համար։ Այս իրողությունը վկայում է նաև Անկարայի և Բաքվի ռազմական ինտեգրման բարձր մակարդակի մասին, ինչը մտահոգիչ է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Կովկասի անվտանգության համատեքստում։ Թուրքիայի ուղիղ ներկայությունն այս գործընթացում՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային անդամ, արդեն իսկ վտանգավոր է։

Իսկ եթե նկատի ենք ունենում նաև Լաչինում վերջերս բացված օդանավակայանը, որը կառուցվել է ոչ թե զբոսաշրջիկների, այլ ռազմական ու հետախուզական նպատակների համար, ապա պատկերն ավելի հստակ է դառնում։ Այն Արցախի տարածքում կառուցված արդեն 3-րդ օդանավակայանն է Ֆիզուլիից և Զանգելանից հետո։ Լաչինի օդանավակայանը կարող է ծառայել որպես կարևոր օդային հենակետ ռազմական գործողությունների ժամանակ, հատկապես եթե հաշվի ենք առնում դրա առանցքային դիրքը՝ Հայաստանի սահմանների հարևանությամբ։

Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքի զարգացումները, մասնավորապես Իրանի շուրջ ձևավորվող նոր լարվածությունը, անմիջականորեն անդրադառնում են նաև Հայաստանի վրա։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերություններում առկա լարվածությունը, Իսրայելի կողմից Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների դեմ իրականացված գործողությունները խոսում են նոր ճգնաժամի հնարավորության մասին։ Իսրայելը, չնայած աշխարհագրական հեռավորությանը, իր հետախուզական և ռազմական ազդեցությունն ունի Հարավային Կովկասում՝ հատկապես Ադրբեջանի միջոցով։ Բաքուն վերջին տասնամյակում դարձել է իսրայելական զենքի գլխավոր ներմուծողներից մեկը, և այնտեղ գործող իսրայելական հատուկ ծառայությունները ակտիվ դերակատարություն են ստանձնել իրանական ազդեցության դեմ պայքարում։

Իրանի դեմ պայքարի հարցում Թուրքիայի, Ադրբեջանի ու Իսրայելի շահերը փաստացի համընկնում են։ Բայց առկա իրավիճակն ամենից շատ ձեռնտու է Թուրքիային։ Եվ եթե Իրանի դիրքերն ավելի թուլանան, Թուրքիան կարող է շատ ավելի համարձակ գործողությունների դիմել՝ իր պանթուրքական ծրագրերը առաջ մղելու համար։ Էրդողանի վերջին կոչը՝ ուղղված Իրանին, որ վերջինս համաձայնի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ոչ միայն քաղաքական ճնշում է, այլ նախանշում է առաջիկա քայլերի տրամաբանությունը։ Միջանցքի հարցը միայն ենթակառուցվածքային խնդիր չէ։ Այն ռազմավարական վերաձևում է տարածաշրջանում, որն անխուսափելիորեն կնշանակի Հայաստանի շուրջ շրջափակման օղակի էլ ավելի սեղմում։ Փաստացի մեր երկիրը կկորցնի իր հարավային սահմանը։ Իհարկե, հնարավոր է նաև, որ այդ միջանցքի նախագիծը հետագայում օգտագործվի հենց Իրանի դեմ նոր հարվածների համար։ Թուրքիան, օգտվելով Իրանի ներքին ճնշումներից և արտաքին մեկուսացման հնարավորությունից, ի վերջո կարող է պայմաններ ստեղծել Իրանի մասնատման ու սեփական աշխարհաքաղաքական ազդեցության ընդլայնման համար։

Այս ամենի ֆոնի ներքո հատկապես ուշագրավ են ինչպես ԱՄՆ պետքարտուղարի, այնպես էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները, որոնք հստակ մատնանշում են Հայաստանի շուրջ անվտանգային լուրջ ռիսկերը։ Սակայն անգամ այսպիսի հստակ ազդակների պայմաններում Երևանը շարունակում է պահել միակողմանի «խաղաղության դարաշրջան» հռչակելու քաղաքական գիծը՝ առանց հաշվի առնելու, որ ինչքան Հայաստանում մեծանում է խաղաղություն մուրալու մոտեցումը, թուրք-ադրբեջանական տանդեմն այնքան ագրեսիվ է դառնում։ Իրավիճակը լուրջ է, քան երբևէ. Հայաստանը այսօր կանգնած է ոչ թե միայն սահմանային անվտանգության հարցի, այլ գոյաբանական սպառնալիքի առաջ։ Իսկ տարածաշրջանը վերաձևավորվում է՝ առանց հայկական սուբյեկտայնության։ Հայաստանի՝ պասիվ դիտորդի դերում մնալու պարագայում նրա տեղը նոր ձևավորվող քարտեզում կսահմանվի այլ ուժերի կողմից՝ առանց հայկական կողմի մասնակցության։ Եթե Հայաստանը չվերակառուցի իր անվտանգության կոնցեպտը, չդիմի ռազմաքաղաքական ինքնավարության ամրապնդմանը ու չվերագնահատի իր արտաքին քաղաքական մանևրների ռազմավարությունը, հնարավոր է, որ մոտ ապագայում ընդհանրապես չունենա հնարավորություն ընտրություն կատարելու։

Եվ այդ պայմաններում՝ շարունակել ներքին գզվռտոցն ու շեղող օրակարգերը՝ նշանակում է գիտակցված կերպով հանձնվել՝ չմտնելով մի խաղի մեջ, որտեղ խաղադրույքը պետական գոյությունն է։ Ու որքան էլ տարօրինակ թվա, այս ամբողջ վտանգավոր շղթայի պայմաններում Հայաստանի իշխանությունները ցուցաբերում են անլրջություն կամ ուղղակի անտարբերություն՝ գործողություններ չձեռնարկելով սպառնալիքներին արձագանքելու և հանրությանը նախապատրաստելու նպատակով։ Ու փոխանակ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ծանրանա Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրների ուղղությամբ, ամեն օր նոն ստոպ ռեժիմով Եկեղեցու վրա է հարձակվում։ Ուղղակի ցավալի է պատկերացնել, որ երկրի ղեկավարն ամեն օր գնում է աշխատանքի ու միակ գործողությունը, որ կատարում է, սոցցանցերում վիրավորական գրառումներ կատարելն է, այնինչ Հայաստանի հակառակորդներն օրուգիշեր պատրաստվում են...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում