Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը
Իրանա-իսրայելյան սրումը հանդարտվելու որևէ նշույլ ցույց չի տալիս։ Երեկ Իսրայելի հարվածներից հետո ուշ երեկոյան Իրանն էլ սկսել է գնդակոծել Թել Ավիվը, գրեթե 700 բալիստիկ հրթիռ ուղարկելով Իսրայելի ուղղությամբ։ Ու թեպետ թիրախներին հասել են այդ հրթիռների միայն 10 տոկոսը, բայց դա էլ բավարար էր Իսրայելում զգալի ավերածություններ անելու, ինչպես նաև՝ ռազմական էսկալացիան սրելու համար։ Վաղը Օմանում պետք է տեղի ունենային Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի հերթական բանակցությունները, բայց Իրանը հրաժարվել է մասնակցել այդ բանակցություններին։ Միացյալ Նահանգներն էլ չի հերքել, որ տեղյակ է եղել ու խրախուսել է Իսրայելի հարձակումը Թեհրանի դեմ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, թե Իրանին ևս մեկ հնարավորություն է տվել գործարք կնքելու։ «2 ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի գործարք կնքելու համար։ Այսօր 61-րդ օրն է, և նրանք ոչինչ չեն արել»,- նշել է Թրամփը՝ հաստատելով, որ հենց իր համաձայնությամբ ու թույլտվությամբ է Իսրայելը հարձակվել Իրանի վրա։ Եվ այժմ հերթը Իրանին է, բայց Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը անիմաստ է ռազմական հարվածից հետո, ու այժմ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվելու է։
Ամերիկյան Wall Street Journal պարբերականն էլ նշել է, թե Իսրայելը միայն մեկօրյա հարվածով չի սահմանափակվելու, ռազմական պլանը առնվազն գծված է 14 օրվա համար, ինչը վկայում է, որ առաջիկա 2 շաբաթներին իրավիճակը կտրուկ սրվելու է, ընդ որում, ոչ միայն Իրանի և Իսրայելի, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրների համար։ Նման պարագայում Հայաստանի իշխանությունները կարևորագույն անելիքներ ունեն, այն է՝ ամրապնդել առնվազն հարավային դարպասների ամրությունը, զորաշարժեր իրականացնել և փակել հակառակորդի հարձակման հնարավորությունը։ Բնական է, որ նման տեղեկությունները չեն հաղորդվելու և չեն հայտարարվելու, բայց արդյոք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որևէ դաս քաղո՞ւմ է այս իրավիճակից։ Բարդ է ասել։
Արինա Մակարյան




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...