Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասին
«Բարսելոնայի» նախկին ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որը ներկայում հանդես է գալիս «Ինտեր Մայամիի» կազմում, խոսել է «կապտանռագույնների» երիտասարդ հարձակվող Լամին Յամալի մասին և կարևոր խորհուրդ տվել նրան։
«Որոշ խաղացողներ ավելի շուտ են հասունանում, քան մյուսները։ Լամինը 17 տարեկանում ցուցաբերում է անհավանական հասունություն՝ ստանձնելով պատասխանատվություն կարևոր խաղերում։ Որպես «Բարսելոնայի» երկրպագու՝ ես շատ ուրախ եմ նրա համար։
Լամինը պետք է շարունակի վայելել խաղը, չվախենա սխալվելուց և միաժամանակ ձեռք բերի փորձ՝ զարգանալով դրա հիման վրա։ Նա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա»,- 38-ամյա Սուարեսի խոսքերն է մեջբերում իսպանական մամուլը։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2014-2020 թվականներին։ Նա «Ինտեր Մայամիին» է միացել 2024 թվականի սկզբին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...