Դատապարտում ենք Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները․ ՀՅԴ Բյուրո
Դատապարտում ենք Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները, ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում․
«Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ թիրախավորելով միջուկային էներգիայի ենթակառուցվածքների օբյեկտները, զինվորական հրամանատարությանը, գիտնականների, քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ։
Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու ռազմական ծավալուն գործողությունները, հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին և հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը։
Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական գործողությունների և աշխարհաքաղաքական շարունակական ցնցումների համատեքստում Իսրայելի գործողությունները խիստ մտահոգիչ են, հղի անկանխատեսելի զարգացումներով։
Իրավիճակի հետագա ծավալումն անխուսափելի բացասական հետևանքներ կթողնի, հատկապես՝ խաթարելով տարածաշրջանի խիստ փխրուն կայունությունը, անվտանգությունն ու խաղաղությունը։
Խիստ մտահոգված ստեղծված իրավիճակով` ՀՅԴ Բյուրոն դատապարտում է Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները և անընդունելի համարում միջպետական խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությունը։
Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և համոզում հայտնում, որ լայնածավալ պատերազմից խուսափելու լավագույն ճանապարհը բանակցային գործընթացն է»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...