«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի գործով ուշագրավ որոշում կկայացվի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ գնացել է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով որոշում կայացնելու։ ՀՀ վերաքննիչ դատարանը կա՛մ կբավարարի մեղադրվող Ջալալ Հարությունյանի պահանջը եւ նրան կարդարացնի, կա՛մ գործը կուղարկի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, եւ չի բացառվում, որ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնի անփոփոխ։
Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին դատապարտեց հինգ ու կես տարվա ազատազրկման: Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար:
Առաջին ատյանի դատարանի այս որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարանում, ու մեղադրվող կողմը ամեն ինչ անում է ՀՀ վերաքննիչ դատարանում նիստերը հետաձգելու համար, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով՝ ամբաստանյալը ազատվի պատասխանատվությունից: Սակայն փորձերն անցան ապարդյուն, եւ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի։
Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված գործով քրեական վարույթի վաղեմության ժամկետը հոկտեմբերին կլրանա:
Ջալալ Հարությունյանը հրաժարվել է ՀՀ վերաքննիչ դատարանում իր պաշտպաններից եւ նոր պաշտպանի է ներգրավել։
Ավելին` ՀՀ վերաքննիչ դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը խստորեն հարցադրումներ արեց մեղադրվող կողմին, ինչպես նաեւ տուժողների հարազատներին եւ մեղադրող դատախազին՝ բարձրացնելով զոհված զինծառայողների, մյուս մեղավորների հարցը պատերազմական գործողությունների ժամանակ»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը