ՔՊ վարչության անդամ 42 թեկնածու է առաջադրվել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 15-ը ՔՊ կուսակցության վարչության ընտրություններում թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն էր։ 20 հոգանոց վարչության համար 42 թեկնածու է առաջադրվել: Գործող կազմից չի առաջադրվել Արփի Դավոյանը՝ նա երեխայի է սպասում, սակայն մեր աղբյուրներն ասում են, որ թիմը՝ հատկապես հանձին Տիգրան Ավինյանի, Արփի Դավոյանին դեմ է, թե բոլորի դեմ «սլիվներ» է կազմակերպում, անցանկալի մարդ է դարձել Փաշինյանի համար, որովհետեւ քննադատում է ՔՊ-ական կոռուպցիոներներին։
Գործող վարչության մյուս անդամներն առաջադրվել են, ԱԺ խմբակցության կանանց մեծ մասը՝ նույնպես, առաջադրված համայնքապետեր կան, օրինակ` Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանը:
Մինչդեռ երբեմնի կարկառուն ՔՊ-ական, այժմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ինչպես նախորդ, այս անգամ էլ չի առաջադրվել, ԱԽՔ-ն՝ նույնպես։ Հիշեցնենք․ ՔՊ վարչության գործող կազմը 15 հոգանոց է, որոշել են եւս 5 տեղ ավելացնել եւ կանանց քվոտա սահմանել՝ ամեն երրորդը կին պետք է լինի։ Հուլիսի կեսերից ներկուսակցական քարոզարշավ կսկսվի, սեպտեմբերի կեսերին, հավանաբար՝ 15-ին, համագումարը կկայանա, որի ժամանակ էլ կընտրվի ղեկավար մարմինը` վարչությունը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը