Ով է Սամվել Կարապետյանի գործով մեղադրողը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արտակ Կարապետյան) Սամվել Կարապետյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառեց 2 ամսով կալանք։ Մենք հետաքրքրվեցինք, թե ով է պաշտպանել այս ակնհայտ ապօրինի մեղադրանքը դատարանում: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներն ասացին, որ հանրային մեղադրողն Արամ Դոլինյանն է` Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ Նա Աննա Վարդապետյանի հրամանով 2023-ին Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից տեղափոխվել է այս վարչություն, բայց դատախազության հնաբնակներից է․ նրան 2007-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պարգեւատրել են Մխիթար Գոշ հուշամեդալով։
2007-ին էլ նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի օգնական: Հայտնի է նաեւ նրանով, որ արդեն քանի տարի դատարանում պաշտպանում է եւս մեկ ապօրինի մեղադրանք` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ, եւ ամեն անգամ առարկում է Աշոտյանի կալանքը փոխելու միջնորդությանը: Հիշեցնենք, որ հորինված եւ կեղծ մեղադրանքով Արմեն Աշոտյանը 2 տարի կալանավորված է, որից 15 ամիսը` բանտային, մնացածը` տնային կալանքի ռեժիմով»:
Մանրամասները՝ այստեղ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը