Իրանի հարևան երկրներում ռադիոակտիվ աղտոտվածություն չի արձանագրվել. Գրոսսի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն (ԱԷՄԳ) Իրանին սահմանակից երկրներում ռադիոակտիվ աղտոտվածություն չի հայտնաբերել հունիսի 22-ին իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածներից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
«Հասանելի տվյալների հիման վրա ԱԷՄԳ-ն կարող է վստահեցնել, որ (խմբ.՝ Իրանի) հարևան երկրների բնակչության և շրջակա միջավայրի վրա ռադիոակտիվ ազդեցություն չի եղել։ Ատոմային անվտանգության համատեքստում կարևոր է նշել, որ Իրանի հետազոտական և էներգետիկ ռեակտորները չեն ենթարկվել հարձակման», - ասել է Գրոսին հունիսի 24-ին ԱԷՄԳ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ԱԷՄԳ-ն հայտնել է Նաթանզի և Ֆորդոյի օբյեկտներում հարվածի լրացուցիչ կետեր հայտնաբերելու մասին։ Նաթանզում հայտնաբերվել է հարվածի երկու անցք, որոնք առաջացել են ուրանի ստորգետնյա պահեստավորման և հարստացման սրահների վերևում ամերիկյան ավիահարվածներից։ ԱԷՄԳ-ն նշում է, որ «հարվածը կարող էր տեղային աղտոտում առաջացնել և քիմիական վտանգներ ստեղծել»։
Ֆորդոյում, ԱԷՄԳ-ի գնահատմամբ, հարվածի տակ են ընկել մուտքի ճանապարհները և օբյեկտի մուտքը։
Գրոսին նաև նշել է, որ Իրանի միջուկային գործունեության շուրջ վեճի լուծման դիվանագիտական հաջող համաձայնության հասնելու համար շատ կարևոր է ԱԷՄԳ-ի հետ Թեհրանի համագործակցության վերսկսումը։ Նա հիշեցրել է, որ նամակ է հղել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին և առաջարկել հանդիպել։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան