Ռուսական ուժերը ԿԱՀ-ում զինաթափել են 570 զինյալ
Ռուսական զինված ուժերը Կենտրոնաֆրիկյան Հանրապետության (ԿԱՀ) Ուակա նահանգում հունիսի 19-ին իրականացրած գործողության արդյունքում զինաթափել են «Կենտրոնական Աֆրիկայի խաղաղության միություն» (UPC) խմբավորման 570 զինյալների։ Օպերացիան անցկացվել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հրամանատար Դմիտրի Պոդոլսկու գլխավորած բանակցային խմբի մասնակցությամբ՝ ռուսական հրահանգիչների և ԿԱՀ զինվորականների ուղեկցությամբ։ Շատժամյա բանակցություններից հետո զինյալները համաձայնվել են հանձնել զենքն ու վերադառնալ խաղաղ կյանք։
Ըստ համաձայնագրի՝ ԿԱՀ իշխանությունները պարտավորվել են երաշխավորել հանձնված զինյալների անվտանգությունը, նպաստել նրանց վերաինտեգրմանը հասարակության մեջ և տրամադրել հումանիտար օգնություն՝ երկրի հեռավոր շրջաններին։ Ռուսական ուժերը ներգրավված են խաղաղ կարգավորման գործընթացի բոլոր փուլերում։
UPC խմբավորումը, որը հիմնադրել է Ալի Դարասան, երկար ժամանակ համարվել է ԿԱՀ-ի առավել ազդեցիկ զինված խմբավորումներից։ Խմբավորման անդամները մասնակցել են 2012 թվականի պետական հեղաշրջմանը և բազմաթիվ հարձակումներ են իրականացրել քաղաքացիական բնակչության դեմ, ինչի հետևանքով երկրում մինչ օրս շարունակվում է քաղաքացիական պատերազմը, գրում է Лента.ру-ն։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան