Հասան ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի գույքին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազությունը հասել է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի գույքին։ Հունիսի 26-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը Գլխավոր դատախազության պահանջով ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է սկսել ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ Կառլոս Պետրոսյանի հարազատների եւ փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ։
Պատասխանողների թվում են ԱԳ նախկին փոխնախարար, Իսպանիայի Թագավորությունում նախկին դեսպան Ավետ Ադոնցը, որը Պետրոսյանի խնամին է, նրա երկու որդիները, որոնցից մեկը՝ Նարեկ Ադոնցը, Կառլեն Պետրոսյանի փեսան է, Կառլոս Պետրոսյանի դուստրը՝ Աստղիկ Պետրոսյանը, մի շարք այլ անձինք։ Գործով դատավորը հակակոռուպցիոնի դատավոր, Վահե Գրիգորյանի ընկեր Կարապետ Բադալյանն է՝ Հրանուշ Խառատյանի աղջկա ամուսինը։ Հիշեցնենք, որ Կառլոս Պետրոսյանը թավշյա հեղափոխությունը ողջունողներից էր, նրան 2004 թվականին պաշտոնից ազատեց Ռոբերտ Քոչարյանը։
ԱԺ վերջին ընտրություններից՝ 2021 թ․ հունիսի 20-ից առաջ նա իր հարցազրույցներում կանխատեսում էր Նիկոլ Փաշինյանի հաղթանակն առաջիկա ընտրություններում՝ ասելով, որ «եթե հասարակությունը տեսնում է, որ իշխանության են ձգտում նախկինները, ապա կքվեարկեն Փաշինյանի օգտին»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը