Բաքուն Թեհրանից պահանջել է «հանդարտեցնել» Երևանում իր դեսպանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն մերժել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի անհիմն և սադրիչ հայտարարությունները Իրանի դեմ Ադրբեջանի տարածքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Minval.az-ը։
«Այդ հավակնությունները խաթարում են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև ներքին գործերին չմիջամտելու վրա։ Իրանի նախագահի հետ վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցի, ինչպես նաև ԱԳ նախարարի՝ իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի լույսի ներքո Իրանի դեսպանի հայտարարությունները գնահատում ենք որպես ակնհայտ սադրանք:
Ադրբեջանը կտրականապես հերքում է այն մեղադրանքները, թե իր օդային տարածքը կամ տարածքն օգտագործվում է որևէ պետության կողմից հարևան Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Նման մեղադրանքներն անհիմն են, և չկա որևէ հավաստի ապացույց, որը կհաստատի դա։ Մենք ակնկալում ենք, որ Իրանը թույլ չի տա մեր հարաբերությունների ոգուն չհամապատասխանող նման քայլեր, ինչպես նաև անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի դեսպանի արտահայտած կարծիքների նկատմամբ, որը պարբերաբար հայամետ դիրքորոշում է ցուցաբերում, այլ ոչ թե ներկայացնում է իր երկիրը», - ասված է հաղորդագրության մեջ:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան