Մարուքյանը փորձում է համոզել Վեհափառին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Միքայել Աջապահյանը ձերբակալությունից ժամեր անց` կալանավորումից առաջ, մերժեց վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը՝ ասելով, որ հոգեւոր գործը վեր է դասում ամեն ինչից: Հետո լուրեր տարածվեցին, որ այդ հարցում նա չի ստացել կաթողիկոսի օրհնությունը, որը, ըստ երեւույթին, հույս ունի՝ իրավիճակը չսրել եւ արժանանալ Փաշինյանի բարեգթությանը: Բայց լավատեղյակներն ասում են` իզուր, հաջորդ թիրախն ինքն է լինելու։
Մեր տեղեկություններով, Աջապահյանի թեկնածությունն առաջարկած Էդմոն Մարուքյանը չի հանձնվում եւ աշխատանք է տանում, որ Վեհափառը հավանություն տա Աջապահյանին առաջադրելուն, որի շուրջ աննախադեպ կոնսոլիդացիա կա` 36 պատգամավորի ստորագրություն, ինչը բավարար է, որ նախագիծը դրվի շրջանառության մեջ։ Աջապահյանը, ի դեպ, նախկին հարցազրույցներում չի բացառել իր թեկնածության առաջադրումը՝ ասելով, որ եթե Վեհափառն օրհնի՝ ինչո՞ւ ոչ։ Թե ում միջոցով է Մարուքյանը բանակցում Վեհափառի հետ, չեն բացահայտում։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Մարուքյանի թեկնածությունն առաջարկեցին, սակայն ընդդիմադիրները չմիացան։ Եկեղեցու վրա գրոհի օրը Մարուքյանը հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը եւ առաջարկում է Աջապահյանին: «Հայաստան» դաշինքն իր համաձայնությունը տվեց, «Պատիվ ունեմ»-ը եւս համաձայնեց, բայց՝ 2 ժամվա պաուզայից հետո, երբ Աջապահյանը մերժել էր առաջարկը։ Լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանն է Վեհափառին խորհուրդ տվել՝ հետ պահել Սրբազանին»։
Մանրամասները՝ այստեղ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը