«Հրապարակ». Արմավիրում նոր մարզպե՞տ է ուրվագծվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը սկսել է քիչ երեւալ հանրային վայրերում ու մարզային նշանակության միջոցառումներին։ Այդ դերը հանձնարարվել է նրա տեղակալ Բարսեղ Նիկողոսյանին։ Այն պահից, երբ Մեխակյանի անունը շրջանառվեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուի համար, առաջին պլան եկավ նրա տեղակալ Նիկողոսյանը․ հավանաբար, վարժեցնում են մարզպետի պաշտոնին։
Մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից էլ երեւում է, որ բնակիչների հետ հանդիպումներն ու հանրային միջոցառումները գլխավորում է Բարսեղ Նիկողոսյանը՝ մարդ, որն ամուր դիրքավորվել է ՔՊ-ում՝ կարիերա անելու հեռանկարով։ Բայց հայթաղցի երիտասարդին, բացի իր համագյուղացիներից, գրեթե ոչ ոք չի ճանաչում, որովհետեւ մինչեւ այս պահը ոչնչով աչքի չի ընկել։ Նրա միակ անձնական ձեռքբերումը Հայթաղի գյուղապետարանից Խոյի համայնքապետարան, այնուհետեւ՝ Արմավիրի մարզպետարան անցումն է։
Մինչդեռ Արմավիրի մարզը լավ կադրերի, խարիզմատիկ տղամարդկանց պակաս չունի, սակայն ղեկավարներ են նշանակվում անդեմ, անանուն, սկզբունքներից զուրկ երիտասարդներ, որոնք պատրաստ են հլու-հնազանդ ծառայել տիրոջը։ Տպավորություն է, որ 3 ամիս առաջ մարզպետի տեղակալ նշանակված Բարսեղ Նիկողոսյանը փորձաշրջան է անցնում Նիկոլ Փաշինյանի մոտ։ Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մասին աղոտ պատկերացումներով «պրակտիկանտը» կգոհացնի՞ արդյոք շեֆին՝ կախված է ոչ թե աշխատանքի արդյունավետությունից, այլ՝ նրա PR-ի ակտիվությունից»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը