ՔՊ-ում համար մեկ է հայտարարված․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ում արդեն մի քանի օր է՝ համար 1 է հայտարարված, մեծից փոքր՝ բոլորը պարտավոր են քննադատել Բագրատ սրբազանի «հեղաշրջման պլանը», այդ շղթայում տեղավորել Սամվել Կարապետյանի եւ Աջապահյանի կալանավորումը: Ներառել նաեւ բոլոր նրանց, ովքեր կփորձեն պաշտպանել այս խմբին։ Փաշինյանը հասկացել է, որ իր դեմ կոնսենսուս է ձեւավորվում, եւ ինքը չի մարսում ո՛չ Եկեղեցու դեմ արշավը, ո՛չ էլ Սամվել Կարապետյանի ու սրբազանների կալանավորումը։ Իսկ հուլիսի 4-ի երթը` ի պաշտպանություն Կարապետյանի, ընդհանրապես ցնցումների մեջ է գցել նրան, քանի որ տարբեր քաղաքական ուժեր են մասնակցելու, անգամ՝ Փաշինյանի նախկին թիմակիցներ: Երեկ Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն կմասնակցի երթին, ասաց, որ իրենք կանգնելու են բոլոր նրանց կողքին, ովքեր Եկեղեցու պաշտպանությամբ են զբաղված։
Եվ անգամ երեկվա շոուն, որ ձեռնարկեցին իրավապահները` երթին ընդառաջ խուզարկելով «Տաշիրի» գլխավոր գրասենյակը, չի ձախողելու երթը։ Անգամ Սասուն Միքայելյանի ԵԿՄ-ն մտցրին խաղի մեջ, որը երեկ կոչ էր անում՝ ուշքի գալ, քանի որ ԱԱԾ-ն «Հոկտեմբերի 27-ի» նման «նախապատրաստվող 3 հանցագործություն է բացահայտել»։ Ի դեպ, անգամ թքած-կպցրած ձայնագրություններով չի ապացուցվում, որ ինչ-որ անձինք «Հոկտեմբերի 27» են նախապատրաստել»:
Մանրամասները՝ այստեղ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը