Ինչո՞ւ են համաշխարհային հեղինակություն ունեցող տասնյակ բացառիկ երաժիշտներ այցելում Կապան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կապանը՝ Հայաստանի հարավի մայրաքաղաքը, ինչպես այն ընդունված է համարել, ամեն տարի կազմակերպում է տարբեր մշակութային միջոցառումներ։ Վաղը մեկնարկում է հերթական ուշագրավ միջոցառումը՝ Կապանի միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը՝ Կապան ֆեստ-2025-ը:
Արդեն ավանդական դարձած միջազգային այս փառատոնն այս տարի ևս Կապան քաղաքում հյուրընկալելու է հայ և արտերկրյա՝ համաշխարհային հեղինակություն ունեցող տասնյակ բացառիկ երաժիշտների, այդ թվում՝ համաշխարհային դասական երաժշտության փայլուն դեմքերից մեկին՝ լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր Մարտա Արգերիխին և իր թիմին: Ի դեպ, թե՛ նրանք, թե՛ մի շարք այլ հայտնի երաժշիտներ առաջին անգամ են լինելու Հայաստանում:
Կապան ֆեստի ծրագրում են լինելու ամենօրյա համերգներ և վարպետության դասեր՝ ավելի քան 50 երիտասարդ երաժիշտների համար, որոնք կժամանեն Հայաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև Դանիայից, Սլովակիայից, Պորտուգալիայից։ Վարպետության դասերին կմասնակցեն նաև Կապանում բնակվող ու երաժշտությամբ զբաղվող երիտասարդներ։ Այս փառատոնը տաղանդավոր երիտասարդներին բացառիկ հնարավորություն կտա աշխատել աշխարհի առաջատար երաժիշտների հետ, ձեռք բերել արժեքավոր փորձառություն։
Կապան ֆեստ 2025-ը ֆինանսավորվում է Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և այլ հովանավորների կողմից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը