Սրբազանների դիմումը կալանավայրի ադմինիստրացիան բավարարել է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի (ԱԱԾ -ին կից մեկուսարան) նույն խցում պահվող Միքայել եւ Բագրատ սրբազանները դիմել են ՔԿՀ-ի ղեկավարությանը, որ թույլ տան հանդիպում իրենց հոգևորական այցելի՝ հաղորդություն ստանալու համար։ Քրեակատարողական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ դիմումը բավարարվել է, եւ նրանց է այցելել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի հոգևորականը, ով ամբողջ տարվա համար ունի կալանավայրում պահվողներին այցելելու թույլտվություն։ Նշենք, որ ԱԱԾ մեկուսարանում կալանավորներին պահում են առավել խիստ մեկուսացման պայմաններում։
Ուշագրավ է, որ Միքայել Սրբազանին երկու ամսով կալանավորելու որոշման միջնորդությունը բավարարել էր Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանը, որը դրանից օրեր առաջ կալանք էր սահմանել նաև Բագրատ Սրբազանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ բարձրաստիճան հոգևորականներին ազատությունից զրկել են՝ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած հակաեկեղեցական արշավի շրջանակներում, նրանք իրենց վերագրվող մեղադրանքը չեն ընդունում»:
Մանրամասները՝ այստեղ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը