Սրբազանների կալանքներից հետո դատավորների մի խումբ հավաքվել է քննարկելու, որ եթե Վեհափառին կալանքի «բերեն», ի՞նչ են անելու․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սրբազանների կալանքներից հետո դատավորների մի խումբ հավաքվել է՝ քննարկելու, թե երկրում ինչ է կատարվում: Մեկը հարց է բարձրացրել` եթե Վեհափառին կալանքի «բերեց», ի՞նչ ենք անելու: Նիկոլի նշանակած երիտասարդ դատավորները սկսել են արդարանալ՝ դե, կալանք ենք տալու, ի՞նչ անենք` ուրիշ տարբերակ չունենք: Մեր աղբյուրը պատմում է, որ տարիքով դատավորները «հարձակվել» են ջահելների վրա, թե՝ «դուք լրի՞վ եք գժվել, ձեր քնձռոտ հիպոթեքների համար ամեն տականքության պատրա՞ստ եք»։
Պարզվում է՝ Նիկոլի նշանակած գրեթե բոլոր երիտասարդ դատավորները, որոնք երազում չէին կարող տեսնել դատավորի պաշտոնը, բայց դատավոր են դարձել, ինչ-որ արտոնյալ պայմաններով հիպոթեքներ են վերցրել եւ հիմա սարսափում են, որ եթե իրենց գործից հանեն, տները կկորցնեն, հիպոթեքը չեն կարողանա փակել: Մեր աղբյուրն ասում է՝ տարիքով դատավորները շատ նեղված են եղել այդ հանդիպումից, դուրս են եկել ու սկսել են քննարկել, որ պետք է օր առաջ գործ գտնել` թքել, դուրս գալ, ազատվել Նիկոլից: Ասել են` թող իր նշանակած լակոտները Եկեղեցու վրա արշավը շարունակեն, հոգեւորականներ կալանավորեն, այս մեղքից սերնդեսերունդ չենք մաքրվի»:
Մանրամասները՝ այստեղ:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը