Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան ԱՄՆ-ում նվազել են արևային էներգետիկայի զարգացման տեմպերը «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) Փաշինյանը հալածում է մեր ինքնությունը, «Ուժեղ Հայաստան»-ը նաև դրա համար է ստեղծված՝ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը. Կարապետյանի աջակից Տղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ Դավթյան Փաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Հունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ Կարապետյան
Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա ԹամրազյանՄերցը կոչ է արել դիվանագիտական ճանապարհով դադարեցնել Իրանի հետ պատերազմըՎիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, ՀՀ-ն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարարԿԺԴՀ-ն անհայտ արկեր է արձակել արևելյան ուղղությամբ․ Կորեայի հանրապետության զինուժԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԱրդյո՞ք Ինտերի հերթական հրապարակումը թաքնված մեսիջ է Մխիթարյանի հետագա պլանների մասինԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանՕդի ջերմաստիճանը մարտի 15-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա ևս 3-6 աստիճանովԻրանի հետ հակամարտության ընթացքում զոհվել է առնվազն 13 ամերիկացի զինծառայողՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Երեք ամսից Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը. Անդրանիկ ԳևորգյանԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանԾնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրըՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդԻրանում նշել են ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու պայմաններըՄտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեքՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ինԱյս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանՀունիսի 7-ին ընդառաջ իշխանական ճնշումը վերափոխումների է ենթարկվել, որն առաջիկայում կդրսևորվի
Մամուլի տեսություն

Միջնաժամկետ ծախսերի ծրագրի լավատեսությունը՝ անհիմն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) համակարգը ներդրվել է 2003 թվականին՝ օրենքով ամրագրվելով որպես բյուջետային գործընթացի անբաժանելի և կարևորագույն բաղադրիչ։ Այս համակարգի հիմնական նպատակն է ապահովել պետական հատվածի ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ դրանք համապատասխանեցնելով միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և կառավարության սահմանած քաղաքականության գերակայություններին։

Այն նաև ռազմավարական գործիք է, որը հնարավորություն է տալիս կանխատեսել և պլանավորել պետական ծախսերը ոչ թե մեկ ֆիսկալ տարվա, այլ մի քանի տարվա հեռանկարով, ինչը զգալիորեն բարձրացնում է բյուջետային պլանավորման որակը և կայունությունը։ Մյուս կողմից էլ՝ ապահովում է ֆինանսական կանխատեսելիություն և թույլ է տալիս կառավարությանն ավելի հետևողականորեն իրականացնել իր ծրագրերը՝ նվազեցնելով անակնկալ ֆինանսական ճգնաժամերի կամ քաղաքականության կտրուկ փոփոխությունների հավանականությունը։

ՄԺԾԾ-ն ծառայում է նաև որպես ամուր հիմք պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար՝ ապահովելով, որ տարեկան բյուջեն համահունչ լինի երկարաժամկետ ռազմավարական տեսլականին և երկրի զարգացման առաջնահերթություններին։ Սա նպաստում է ֆինանսական կարգապահության ամրապնդմանը, ռեսուրսների ավելի ռացիոնալ բաշխմանը և, ի վերջո, պետական ֆինանսների կառավարման ընդհանուր արդյունավետության բարձրացմանը։

Սակայն ՀՀ կառավարության 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը ներկայացվել է որպես երեք տարվա տնտեսական, ֆինանսական և բյուջետային քաղաքականության հիմնական փաստաթուղթ, աչքի է ընկնում ինչպես իր կառուցվածքային սահմանափակումներով, այնպես էլ ցուցանիշների իմաստով չափազանց հակասական կանխատեսումներով։ Ծրագրում փորձ է արվում ներգրավել մակրոտնտեսական միտումները, արձանագրել որոշ բացասական միտումներ և, այնուհանդերձ, պահպանել վերահսկելիության պատրանք՝ այն պարագայում, երբ արտաքին և ներքին իրողություններն ակնհայտորեն խոչընդոտում են նման վերահսկելիությանը։ Ընդհանրական միտումն այն է, որ ծրագիրը ավելի շատ արձագանք է իրականությունից բխող ճնշումներին, քան ռազմավարական միտք ու ուղղորդում ունեցող փաստաթուղթ։ Դրա մասին է վկայում նաև 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը։

Առաջին հերթին արժե ուշադրություն դարձնել այն նախադրյալների փոփոխությանը, որոնց հիման վրա էլ ձևավորվել է ծրագիրը։ Վերջին տարիներին, հատկապես 2022 և մասնակիորեն 2023 թվականներին ՀՀ տնտեսությունն արձանագրել էր բարձր տնտեսական աճ՝ պայմանավորված հիմնականում արտածին գործոններով, որոնք պայմանավորված էին պատժամիջոցների արդյունքում ռուսական շուկայում տեղի ունեցող իրադարձությունների, վերարտահանման և ռուս ռելոկանտների՝ դեպի Հայաստան տեղափոխվելու հանգամանքից բխող ազդեցություններով։

Սակայն, ինչպես ծրագիրն է փաստում, այդ գործոնները 2024 թվականից սկսած զգալիորեն թուլացել են, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ չեզոքացվել։ Դրա հետևանքով նաև նվազել է տնտեսական աճի արագությունը՝ 2022 թվականի 12,6 %-ից անցյալ տարի արդեն իջնելով 5,9 %-ի։ Արդյունաբերության ոլորտում արձանագրված անկումը վկայում է տնտեսության կառուցվածքային խոցելիության մասին, քանի որ ոչ թե բարձր արտադրողականությամբ ոլորտներն են ապահովում աճ, այլ ժամանակավոր ու արտաքուստ կայուն թվացող ճյուղերը։

Բացասական զարգացումները ակնհայտ են նաև արտաքին առևտրի ոլորտում։ Արտահանման և ներմուծման ծավալների կտրուկ նվազումը, ընթացիկ հաշվի պակասուրդի խորացումը և արտաքին առևտրի մնացորդի վատթարացումը վկայում են տնտեսական համակարգի զուտ սպառողական և ներմուծումակենտրոն բնույթի մասին, ինչը զրկում է երկիրը արտաքին շոկերին դիմակայելու հնարավորությունից։

Բացառապես արտածին գործոնների վրա հիմնվելու արդյունքում տնտեսական աճը կորցրել է իր ներքին պոտենցիալը, և այժմ ակնհայտ է դարձել, որ, առանց հիմնարար կառուցվածքային բարեփոխումների, երկիրը չի կարող ապահովել տնտեսական զարգացման տեմպերը և պահպանել սոցիալ-տնտեսական կայունությունը։

Այս բոլոր բացասական նախադրյալների «լույսի» ներքո 2026-2028 թթ. ՄԺԾԾ-ի կողմից ներկայացվող նոր մակրոտնտեսական կանխատեսումները տրամաբանական պետք է լինեին՝ նախատեսելով ավելի համեստ, հավասարակշռված մոտեցումներ։ Սակայն, թեև ծրագիրն արձանագրում է որոշ ռիսկեր և նվազող ցուցանիշներ, այնուամենայնիվ, մի շարք կանխատեսումներ շարունակում են մնալ չափազանցված ու ամենևին չհիմնավորված լավատեսական։ Օրինակ՝ եթե 2024 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23,5 %, ապա ծրագիրը նախատեսում է, որ 2028 թվականին այն կհասնի 25,1 %-ի։ Այլ կերպ ասած՝ ենթադրվում է, որ ընդամենը երեք տարվա ընթացքում այս հարաբերակցությունը կբարձրանա 1,6 տոկոսային կետով, այն դեպքում, երբ նախորդ երեք տարվա ընթացքում աճը կազմել է ընդամենը 0,5 տոկոսային կետ։ Այս կանխատեսումը, հաշվի առնելով տնտեսության ներկա կառուցվածքը, տնտեսվարողների ստվերայնության աստիճանը և հարկային վարչարարության անարդյունավետությունը, հաշվապահական հավասարակշռության տեսանկյունից համարվում է ոչ իրատեսական, ավելին՝ ուղղակի ցանկություն արտահայտող ցուցանիշ։

Մտահոգիչ միտում է նաև կապիտալ ծախսերի կտրուկ նվազեցումը։ Չնայած ծրագիրը նշում է, որ ՀՆԱ-ի շուրջ 6 %-ին համարժեք կապիտալ ծախսեր են ծրագրվում, սակայն պետք է նկատել, որ տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերի ծրագրային մակարդակը իջեցվել է ավելի մեծ չափով, քան ընթացիկ ծախսերինը։ Սա նշանակում է, որ ներդրումային բովանդակությամբ ծրագրերը մնում են թերակատարված՝ շարունակելով նախորդ տարիների արատավոր պրակտիկան։ Թերակատարումը կապիտալ ծախսերի ոլորտում՝ հատկապես ենթակառուցվածքների, կրթական և առողջապահական համակարգերում, հանգեցնում է ոչ միայն կարճաժամկետ մուլտիպլիկատիվ ազդեցության նվազմանը, այլև երկարաժամկետ աճի ներուժի կորստի։ Եթե կապիտալ ծախսերը չեն իրացվում, ապա տնտեսության մեջ ներդրվող նոր ակտիվների ծավալը մնում է անբավարար, ինչը ենթադրում է, որ ստեղծվող արժեքը չնչին ավելացում ունի՝ մասնավորապես լրացուցիչ արտադրողականության ապահովման տեսանկյունից։

Հատուկ անհանգստություն է առաջացնում սոցիալական ոլորտի նկատմամբ դրսևորվող անտարբերությունը։ ՄԺԾԾ-ն որևէ հիշատակում չի անում 2026-2028 թթ. ընթացքում կենսաթոշակների կամ նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին։ Հաշվի առնելով ծրագրում կանխատեսվող գնաճի միջին մակարդակը, որը նշվում է որպես 2,6 %, իսկ իրականում կարող է լինել ավելի բարձր, կենսաթոշակները և նվազագույն աշխատավարձը 2028 թվականին կունենան իրական նվազում՝ 2025 թվականի մակարդակի համեմատ նվազելով առնվազն 12,1 %-ով։ Այսինքն, ունենալու ենք գնողականության նվազում։ Իսկ այս միտումը կարող է խորացնել սոցիալական անհավասարությունը, ավելացնել աղքատության մակարդակը և նվազեցնել ներքին պահանջարկը՝ խաթարելով ոչ միայն սոցիալական կայունությունը, այլև տնտեսական աճի ներքին շարժիչները։ Եթե գործազրկության մակարդակը պահպանվի նույն մակարդակի վրա, իսկ սոցիալական ծախսերը չբարձրանան, ապա կենսամակարդակի ընդհանուր անկումը կլինի խորքային։

Միաժամանակ, կառավարության պարտքի աճի կանխատեսված տեմպերը նույնպես մտահոգիչ են։ Եթե, ծրագրի համաձայն, 2024 թվականի վերջին պետական պարտքը կազմելու է շուրջ 4,9 տրիլիոն դրամ, ապա 2028 թվականի վերջում այն նախատեսվում է ավելի քան 7,7 տրիլիոն դրամ՝ աճելով շուրջ 58,2 %-ով։ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի բաժինը այդ ընթացքում կբարձրանա 7,4 տոկոսային կետով՝ հասնելով 55,4 %-ի։ Ավելին, ծրագիրը բաց տեքստով արձանագրում է, որ պարտքը խոցելի է տնտեսական ցնցումների նկատմամբ, և այդ խոցելիությունը ոչ միայն արտահայտվում է բյուջետային ճնշման տեսքով, այլև բացասական ազդակներ է հղում ներդրողներին և վարկային հաստատություններին։

Ստացվում է, որ կարճաժամկետ տեսանկյունից ծրագիրն ինչ-որ առումով կարող է ապահովել որոշ բյուջետային հավասարակշռություն, սակայն երկարաժամկետ կտրվածքով այն չի երաշխավորում ո՛չ տնտեսական ներուժի աճը, ո՛չ սոցիալական կայունությունը, ո՛չ էլ ներդրումային գրավչության ապահովումը։ Այլ կերպ ասած՝ այն պահպանում է կառավարման համակարգի ընթացիկ իներտությունը՝ առանց հասցեագրելու այն համակարգային մարտահրավերները, որոնք այսօր թուլացնում են Հայաստանի տնտեսության և հանրային կառավարման հիմնական հիմնասյուները։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում